News

ՄԵԾ ԵՂԵՌՆ

Educational 2019-04-26

Խանգարե՞լ, ինչի՞ համար... Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես... -Գարուն ա, ձուն ա արել... 1915 թվականի ապրիլի 24-ի մասին անհնար է խոսել առանց արցունքի և հուզմունքի։ Հայ ազգի երկարատև պատմության մեջ 1915 թվականի ապրիլի 24-ը մի սև էջ է, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով։Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի բոլոր ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենությունը, գյուղապետարանը և մանկապարտեզը անմասն չմնացին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։Եղեռնի 104-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արտուշ Հայրապետյանը՝ նշելով, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից։ Հայերի ցեղասպանությունն իրականացվեց մի քանի փուլով՝ հայ զինվորների զինաթափումով, հայերի ընտրողական տեղահանությամբ սահմանամերձ շրջաներից, հայերի զանգվածային տեղահանությամբ և սպանությամբ։ Մեկ դար առաջ թուրքերը ուզում էին ոչնչացնել մի ամբողջ ազգ, մի ողջ ժողովուրդ՝ չնայելով սեռին ու հասակին։Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր։ Այդ օրից անցել է 104 տարի, բայց ցավը միչև այսօր էլ չի թեթևացել ու էլ ավելի է խորացել։ 1915 թվականը հավետ կմնա մեր հիշողություններում և ոչ մի հայ երբեք չի մոռանա այս մեծ ցավը, որը խլեց միլիոն ու կես կյանք։Վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և հիշեցրեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է կրկնել 《 Հիշում եմ և պահանջում》։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.