News

Մրցույթ Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2019-04-25

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի Հ. Պողոսյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Ալավերդյանը Ցեղասպանության և դրան զոհ գնացած հայ մտավորականների թեմայի շրջանակներում մրցույթ էին կազմակերպել XI դասարանի <<Վարուժան>> ,<<Սիամանթո>> և <<Զոհրապ>> թիմերի միջև: Շատ հետաքրքիր,ուսանելի հարցեր էին կազմել,որոնցով վեր էր հանվում ցեղասպանության ողջ գործընթացը՝ Երիտթուրքական ծրագրից մինչև ավարտ,Մեծ Եղեռնի ճանաչում և ստեղծագործություններ ՝ նվիրված Ցեղասպանությանը: I փուլի հարցերը Հայոց մեծ եղեռնի պատմությունից էին :Հարցեր էին ընդգրկվել նաև Ցեղասպանության ճանաչումից և վրիժառությունից : II փուլի հարցերը եղեռնազարկ հայ գրողների ՝ Սիամանթոյի,Դ. Վարուժանի և Գր. Զոհրապի կյանքից և գործերից էին: III փուլում մրցեցին ավագները: Աշակերտները շատ լավ էին պատրաստվել,ծավալվեց թեժ պայքար: Արդյունքում հաղթեց <<Սիամանթո>> թիմը:Մրցույթը բովանդակալից էր և ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.