News

Պարգևատրվել են «Իմ սրտի ուղեկից» խորագրով դպրոցականների շարադրությունների մրցույթի հաղթողները

Educational 2013-11-01

Ս. թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան 2795»-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի հայտարարած դպրոցականների շարադրություների մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ որ մրցույթն առավել անաչառ անցկացնելու նպատակով աշխատանքները ստուգելուց առաջ հանձնաժողովը դրանք կոդավորել է։
 
Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում «Իմ սրտի ուղեկից» խորագրով շարադրությունների 4 անվանակարգերով մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 30-ին։ Մրցույթին մասնակցել են նաև հատուկ դպրոցների աշակերտները։ Ներկայացվել է 170 գրավոր աշխատանք։
 
Լավագույն շարադրությունների հեղինակների պարգևատրումը տեղի է ունեցել Երևանի քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը 17 հաղթողներին հանձնել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերը՝ մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար։
 
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալվարդ Սահակյանը։
 
Մրցույթի կազմակերպման գործում քաղաքապետարանի աջակից «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը աշակերտներին նվերներ են հանձնել։ Բացի մրցութային հիմնական տեղերից, սահմանված էին նաև խրախուսական և հատուկ մրցանակներ։
 
Աղբյուրը` www.yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.