News

Հաստատվել է քննությունների անցկացման ժամանակացույցը

Featured 2019-04-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը: 9-րդ դասարաններում մայիսի 26-ին անցկացվելու է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, իսկ ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 1-21-ը: 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները նախատեսվում են անցկացնել դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունը, որոնք չի ընտրել, չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում և որոնցից չի հանձնելու միասնական քննություն: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է՝ 1) «Մայրենի» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 3-ին, քննության համար տրվում է 60 րոպե, 2) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 5-ին, քննությանը տրվում է 60 րոպե, 3) ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում, 4) ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ նաև «Մայրենի լեզու և գրականություն», «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում: 9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ՝ 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (կենտրոնացված, թեստ) – մայիսի 26-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր – հունիսի 3-ին, 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 6-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 4) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից գրավոր (թեստ) – հունիսի 13-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 5) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր – հունիսի 10-ին, 6) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր – հունիսի 17-ին, 7) «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ քննաշրջանի ընթացքում՝ մայիսի 27-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում (նորմատիվների հանձնում), 8) ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից բանավոր, քննաշրջանի ընթացքում, 9) ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում: 12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ։ 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 5-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ) - հունիսի 12-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 19-ին, քննության տևողությունը՝ 120 րոպե, 4) «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ նորմատիվների հանձնում (ստուգարք) – մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում, 5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր՝ (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում, 6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում: Ավարտական և պետական ավարտական քննությունները, համաձայն նախարարի հրամանի, կսկսվեն ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն պետք է ներկայանան ժամը 09:00-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը կսկսվի ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ պետք է ներկայանան ժամը 10:00-ին: Աղբյուրը՝ 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.