News

Երևանի մնջախաղի պետական թատրոնը` «Առանց սահմանների» միջազգային փառատոնի մասնակից

Featured 2013-10-31

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ս. թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Գերմանական Բոնն քաղաքում Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցելու է «Առանց սահմանների» միջազգային փառատոնին:
«Առանց սահմանների» միջազգային փառատոնը Բոննի առանցքային փառատոններից է, որը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները: Փառատոնի տևողությունը 3 ամիս է և ներառում է արվեստի հետևյալ ուղղությունները` երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ:
 
Փառատոնին մասնակցելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս անցած տարի՝ Բոննի քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության պետ Անդրեաս Լյոշի երևանյան այցի շրջանակում: Բոննի քաղաքապետարանի պատվիրակության կազմում էին նաև երկու թատերախմբեր, որոնք ներկայացումներով հանդես են եկել Երևանի պատանի հադիսատեսի թատրոնում և Փոքր թատրոնում: Այդ ժամանակ թատերախմբերի և Երևանի մնջախաղի պետական թատրոնի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թվականին համատեղ ներկայացումով հանդես գալու Բոննի` «Առանց սահմանների» միջազգային փառատոնին:
 
Երևանի մնջախաղի պետական թատրոնը փառատոնին հանդես կգա համատեղ ներկայացումով, ապա նաև վարպետության դասեր կանցկացնի «Հացի կենտրոն» վայրում:
 
«Առանց սահմանների» միջազգային փառատոնին այս տարի կմասնակցեն նաև Գերմանիայի, Ավստրիայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Իսլանդիայի և Չինաստանի արվեստագետները:
 
Աղբյուրը` www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.