News

Սուրբ Զատիկ

Educational 2019-04-19

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար Մեծ պահքի խորհուրդը ունի հատուկ նշանակություն: Այդ շրջանում առավել կարեւոր են զղջողական աղոթքները, որը տանում է դեպի պահքի խորհրդին՝ մեղքից հրաժարվել, զատվել եւ շարունակել կյանքը քրիստոնավայել: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ շաբաթ օրը, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Ճրագալույցի պատարագի ավատին տրվում է Սուրբ Հաղորդություն, որի միջոցով պահեցողության մեջ գտնվող հավատացյալները դուրս են գալիս պահքից: Շաբաթ օրը նաեւ խորհրդանշում է Դժոխքի ավերումը. Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան պետք է ասել. <<Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոս>>: Ապրիլի 19-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում տիրում էր բարձր և տոնական տրամադրություն: Դասվար Հեղուշ Անդիկյանը 4" Գ " դասարանի աշակերտների հետ միասին կազմակերպել էր Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.