News

Հրաժեշտ ռուսերենի Այբբենարանին

Educational 2019-04-19

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում II դասարանի աշակերտների համար տոն էր :Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ի. Մկրտչյանը շատ հետաքրքիր ցերեկույթ էր կազմակերպել:Դահլիճը տոնական էր և տրամադրող: Աշակերտները ,որոնց հյուր էր եկել Букварь-ը , ասմունքեցին բանաստեղծություններ ռուսաց լեզվի այբուբենի տառերով,ապա հանելուկներ առաջադրեցին հանդիսատեսին : Փոքրիկ հումորային երաժշտական համարը ապահովեց ուրախ տրամադրություն :Ուրախ երգն ու պարը ,գեղեցիկ ասմունքն ու թատերական փոքրիկ ներկայացումը ցույց էին տալիս աշակերտների կողմից այբուբենի և ընդհանրապես առարկայի յուրացման աստիճանը: Վերջում աշակերտները բեմադրեցին <<Կարմիր գլխարկ>> հեքիաթը : Միջոցառումը բազմաբովանդակ էր և յուրատեսակ սեր ձևավորեց դեպի օտար լեզու համարվող ռուսերենը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.