News

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Sports 2019-04-19

Ավարտվել են Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները և հայտնի են դարձել կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ «Արսենալ»-ը 1։0 հաշվով հաղթել է «Նապոլի»-ին և, երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 3։0 հաշվով, դուրս եկել կիսաեզրափակիչ։ Լոնդոնի «Չելսի»-ն 4։3 հաշով հաղթել է «Սլավիա»-ին և, ընդհանուր 5։3 հաշվով հաղթանակ տոնելուց հետո, դուրս եկել կիսաեզրափակիչ։ «Վալենսիա»-ն 2:0 հաշվով հաղթել է «Սևիլիա»-ին և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Այնթրախտ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Բենֆիկա»-ին։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Բենֆիկա»-ի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ «Այնթրախտ»-ը մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում «Արսենալ»-ը կհանդիպի «Վալենսիա»-ի հետ, իսկ «Չելսի»-ն՝ «Այնթրախտ»-ի: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.