Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում - 2014 / 2015
ՄՐՑՈՒՅԹ
«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»
Ամանորյա տոներին ընդառաջ «Dasaran.am» կրթական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հովանավորությամբ մեկնարկում է «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» խորագրով մրցույթը, որին կարող են մասնակցել «Dasaran.am» կրթական ծրագրում ընդգրկված հանրակրթական բոլոր դպրոցները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
•
Ձևավորել դպրոցական խումբ (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` ըստ ցանկության), կատարել դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ և լուսանկարել:
•
Ս.թ. դեկտեմբերի 16-ից մինչև 24-ի ժամը 17:00-ն լուսանկարները տեղադրել «Dasaran.am»-ի կայքում: Ձևավորման հատվածը կարելի է ընտրել ըստ ցանկության՝ դպրոցի դիմային հատված, բակ, մուտք, դարպաս և այլն:
Ուշադրությո´ւն.
Ս.թ. դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ից հետո լուսանկար տեղադրելու հնարավորություն այլևս չի լինի:
Ինչպե՞ս տեղադրել լուսանկարները.
1.
Լուսանկարները պետք է ներկայացնել Ձեր դպրոցում Dasaran.am-ի աշխատանքները համակարգող օպերատորին:
2.
Վերջինս իր աշխատանքային էջից նկարները պետք է տեղադրի կայքի համապատասխան բաժնում:
3.
Լուսանկարների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է տեղադրել առավելագույնը 4 լուսանկար:
4.
Լուսանկարները պետք է լինեն միայն « .jpg», «.png» կամ «.gif» ձևաչափի:
5.
Լուսանկարների ծավալը չպետք է 2mb-ից մեծ լինի:
6.
Լուսանկար տեղադրելու համար օպերատորը պետք է մուտք գործի իր աշխատանքային գործիք, այնուհետև՝ «Մրցույթ» բաժին:
7.
Նկարը տեղադրելու համար պետք է սեղմել «+ Ավելացնել նկար» կոճակը` ընտրելով համակարգչում տեղակայված լուսանկարները:
8.
Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Հաստատել» կոճակը:
9.
Օպերատորի հաստատելուց հետո լուսանկարները կայքում կհայտնվեն Dasaran.am-ի պատասխանատուի կողմից վերանայվելուց հետո:
Քվեարկություն
Ս. թ. դեկտեմբերի 25-26-ը «Dasaran.am» կրթական ծրագրի ներկայացուցիչները կվերանայեն աշխատանքները, իսկ ս. թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2015թ.-ի հունվարի 29-ի ժամը 17:00-ն կայքում կանցկացվի առցանց քվեարկություն, որին կկարողանան մասնակցել միայն կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները:
•
Յուրաքանչյուր քվե կգրանցվի ոչ թե առանձին նկարների, այլ` դպրոցի օգտին:
•
Յուրաքանչյուր օգտատեր մրցույթի ողջ ընթացքում կարող է քվեարկել միայն մեկ անգամ:
Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը «Like» կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր «Like» կհաշվվի որպես 0,1 միավոր և վերջում կգումարվի «Dasaran.am»-ի կայքում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:
Քվեարկությունը կտևի մինչև 2015թ.-ի հունվարի 29-ի ժամը 17:00-ն, իսկ հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ը կընթանան արդյունքների ամփոփման աշխատանքները:
Մրցանակներ
Քվեարկության արդյունքում հաղթող կճանաչվի առավելագույն ձայներ հավաքած դպրոցը, բացի այդ, հաղթող կճանաչվի նաև հանձնաժողովի կողմից ընտրված ևս 5 դպրոց: Այսպիսով, հաղթող ճանաչված 6 դպրոց որպես մրցանակ կստանա մեկական համակարգիչ:
Նշենք նաև՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 30 դպրոց կստանա խրախուսական նվեր և պատվոգիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
Ուշադրությո´ւն. ձևավորման աշխատանքներում պարտադիր է «Dasaran.am» կրթական ծրագրին վերաբերող տարրերի (ապրանքանշան (լոգո), նկարներ և այլն) օգտագործումը:
Դպրոցի ձևավորման աշխատանքներում այս տարի խրախուսվում է կապույտ գույնի կիրառումը:
«Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած այս մրցույթին միացել է նաև “Pepsi” ընկերությունը, որն իր կողմից հանրակրթական մեկ դպրոցի համար սահմանել է հատուկ մրցանակ “Pepsi”-ի ոճով ամանորյա լավագույն ձևավորման համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի անցկացված մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող ներկայանալ նույն աշխատանքներով:
Հավելենք նաև՝ դպրոցի ամանորյա ձևավորման համար պետք չեն լուրջ ֆինանսական ներդրումներ, ավելին՝ առավել ողջունելի կլինեն ձեռքի աշխատանքները:
Մրցույթի ամփոփում
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 17-ին` ժամը 14:30-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում (հասցե` ք. Երևան, Աբովյան 50/5):