Contests

Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում - 2013 / 2014
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ. Սիրելի՛ «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2013-2014» մրցույթի մասնակիցներ,
Տեղեկացնում ենք, որ մրցույթի ամփոփման աշխատանքները կտևեն նախատեսվածից ավելին ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների խիստ զբաղվածություն հետևանքով: Հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում համբերության համար:
ՄՐՑՈՒՅԹ
«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»
Ամանորյա տոներին ընդառաջ «Dasaran.am» կրթական ծրագիրը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ մեկնարկում է «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում» խորագրով մրցույթը, որին կարող է մասնակցել «Dasaran.am» կրթական ցանցում ընդգրկված 930 դպրոց:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
Ձևավորել դպրոցական խումբ (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` ըստ ցանկության),
Դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 17:00-ն կատարել դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ, լուսանկարել և լուսանկարները տեղադրել Dasaran.am կայքում: Ձևավորման հատվածը կարելի է ընտրել ըստ ցանկության՝ դպրոցի դիմային հատված, բակ, մուտք, դարպաս և այլն:
Ուշադրությո´ւն. դեկտեմբերի 24-ին` ժամը 17:00-ից հետո լուսանկար տեղադրելու հնարավորություն այլևս չի լինի:

Ինչպե՞ս տեղադրել լուսանկարները.
1.
Լուսանկարները պետք է ներկայացնել Ձեր դպրոցում Dasaran.am-ի աշխատանքները համակարգող օպերատորին:
2.
Վերջինս իր աշխատանքային էջից նկարները պետք է տեղադրի կայքի համապատասխան բաժնում:
3.
Լուսանկարների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է տեղադրել առավելագույնը 4 լուսանկար:
4.
Լուսանկարները պետք է լինեն միայն « .jpg», «.png» կամ «.gif» ձևաչափի:
5.
Լուսանկարների ծավալը չպետք է 1mb-ից փոքր և 2mb-ից մեծ լինի:
6.
Լուսանկար տեղադրելու համար օպերատորը պետք է մուտք գործի իր աշխատանքային գործիք, այնուհետև՝ «Մրցույթ» բաժին:
7.
Նկարը տեղադրելու համար պետք է սեղմել «+ Ավելացնել նկար» կոճակը` ընտրելով համակարգչում տեղակայված լուսանկարները:
8.
Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Հաստատել» կոճակը:
9.
Օպերատորի հաստատելուց հետո լուսանկարները կայքում կհայտնվեն Dasaran.am-ի պատասխանատուի կողմից վերանայվելուց հետո:

Քվեարկություն
Դեկտեմբերի 25-ին «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կվերանայվեն աշխատանքները, իսկ դեկտեմբերի 27-ին կայքում կմեկնարկի առցանց քվեարկություն, որին կկարողանան մասնակցել միայն կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները:
Յուրաքանչյուր քվե կգրանցվի ոչ թե առանձին նկարների, այլ` դպրոցի օգտին:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել օրական ընդամենը մեկ անգամ:
Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը՝ «Like» կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր «Like» կհաշվվի որպես կես միավոր և վերջում կգումարվի Dasaran.am կայքի ներսում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:
Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 27-ը՝ ժամը 17:00-ն, իսկ մինչև փետրվարի 4-ը կընթանան արդյունքների ամփոփման աշխատանքները:

Մրցանակներ
Քվեարկության արդյունքում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած դպրոցը, բացի այդ, հաղթող կճանաչվեն նաև ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ընտրված 4 դպրոց: Հաղթող ճանաչված 5 դպրոց որպես մրցանակ կստանա մեկական համակարգիչ: Նշենք նաև, որ ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 10 դպրոց կստանա պատվոգիր ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:

Ուշադրությո´ւն. ձևավորման աշխատանքներում պարտադիր է «Dasaran.am» կրթական ծրագրին վերաբերող տարրերի (լոգո, գույներ, նկարներ և այլն) օգտագործումը:

Հիշեցնենք, որ նախորդ` 2012թ. մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող հանդես գալ նույն աշխատանքներով. անհրաժեշտ է մրցույթին ներկայանալ այլ ձևավորմամբ:

Հիշեցնենք նաև, որ դպրոցի ամանորյա ձևավորման համար պետք չեն լուրջ ֆինանսական ներդրումներ, ավելին՝ շատ ավելի կողջունվեն ձեռքի աշխատանքները:

Բոլորիդ ցանկանում ենք գեղեցիկ ստեղծագործական աշխատանք և հաջողություն:

Մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության մասին լրացուցիչ կտեղեկացվի: