Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Անի Ավագյան
Դպրոց՝ ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Դասարան՝ 12հ2
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Իմ հիշողուրթյունները սկիզբ են առնում 2001 թվականից: Մայիս ամիսն էր, hիշում եմ, թե ինչպես էի մորս փեշը փաթաթում ցուցամատիս հետո մետեցնում սև, խոշոր աչքերիս, սրբում արցունքներս և խռոված հայացքս նետելով բեմ քաշբում էի դահլիճում ինձ համար նախատեսված աթոռի վրա: Կարծես թե, իմ ու մորս միջև անջրպեդ էր առաջացե, որից սարսուռ էի ապրում: Ես իմ առաջին քայլերը սկսեցի հենց այդ աթոռից: Մայրս ասմունքում էր, ես լարված լսում էի նրան, ուշադիր լինում նրա ամեն շրժմանը...Եվ ահա այսպես իմ ապագան սկիզբ առավ հենց այդ բեմից: Հովահննես Թումանյան` <<Մարո>>, Համո Սահյան` <<Ախր ես ինչպես...>>, Հովհաննես Թումանյան` <<Բզեզի դրոցը>> և բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ես սովորում էի մորս հետ միասին: Մայրս պատմում էր իր մրցանակների մասին ես երազում էի լինել նրա նման, զգալ այն ինչ նա է զգացել: 2004 թվական` իմ առաջին քայլը դպրոց, իմ առաջին ուսուցիչը, իմ առաջին զանգը, իմ առաջին դպրոցական զգեստն ու գիրքը` <<Այբբենարան>>: Ես այդ գրքին ծանոթ էի դեռ չորս տարեկանից, մենաք արդեն վաղեմի ծանոթներ էինք` ես և <<Այբբենարանը>>: Եվ սկսվեց իմ դպրոցական շրջանը: Ես տարբերվում էի բոլորից, մայրս ինձ սովորեցրել էր մտածել և դատել ինքնուրույն, իսկ ես միշտ ցանականում էի նմանվել նրան: Բազմաթիվ մրցույթներ և փառատոններ, զարմանք` թե ինչպես կարող է այս երեխան իմանալ այս ամենի մասին, ինչպես կարող է այսպես ասմունքել, բեմի վրա լինել մեծի նման, զգալ բանաստղծությունը և կարողանալ հաղորդել հանդիսատեսին: Ես արդեն վեցերորդ դասարան եմ: Ինձ հետաքրքրություն է առաջացնում բոլոր այն գրքերը, որոնք կարդում է իմ մայրը, ես սկսեցի թաքուն հետևել նրա ամեն քայլին, նա ինձ կարծես ուղեկցում էր դեպի իմ ապագան` այն ապագան, որի մասին երազում եմ: 2011 թվական: Սկսեցի իմ ստեղծագործական փոքրիկ շրջանը: Մայրս կարծես առանց հասկանալու ինձ ոգեշնչում էր, որպեսզի ես ստեղծագործեմ: Եվ ես տասներկու տարեկանան էի, երբ սկսեցին տպագրել իմ գրած պատմվածքները: Մայրս կարծես թաքուն էր հպարտանում ինձնով ինչը բացատրվում էր միայն մի բանով` նա ցանականում էր տեսնել իմ ավելի մեծ հաջողությունները և կարծես համարում էր, որ սա ընդամենը մի փոքրիկ հաջողություն է` իմ բոլոր հաջողությունների սկիզբը: Եվ ահա 2013 թվական. ես անցել եմ այս մրցույթի բոլոր փուլերը` հասնելով միջազգային փուլ: Լարված եմ, դողում եմ, ախր ես` այն փոքրիկ լացական երեխան այսօր կանգնած եմ համաշխարհային ճանաչում ունեցող բեմի վրա, ողջ աշխարհն ինձ է դիտում, իսկ ես` մորս, որը նստած է վերջին շարքում, աջ ձեռքով բռնել է ձախ ձեռքը և ուշադիր նայում է ինձ` այս լացկան երեխային: Կապտականաչ աչքերը կարծես սառել էին այն պահին, երբ նա նայեց ինձ: Ժպտացի մորս` իմ ոգեշնչման աղբյուրին, իմ կյանքի միակ ուղեկցին:Մի եթրային մաքրություն պարուրեց ինձ` զգացի բոլեր մայրերի զարկերակների բաբախյունը: