Contests

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Զավեն Անտոնյան
Դպրոց՝ ք. Երևանի թիվ 190 ա/դ

Դասարան՝ 12 Պատմաիրավագիտական
Իմ ներշնչանքի աղբյուրը իմ ուսուցիչն է
Ասում են՝ եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի։ Եթե ուսուցիչը սիրում է իր աշակերտներին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կար-դացել է բոլոր մասնագիտական գրքերը, բայց չի սիրում իր աշակերտներին։ Իսկ եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտներին, նա կլինի կատարյալ ուսուցիչ։ Իմ բախտը բերել է. ճակատագիրն ինձ հենց այդպիսի ուսուցիչ է տվել, որն անջնջելի հետքն է թո¬ղել իմ սրտում։ Բայց ավելի լավ է՝ ամեն ինչ պատմեմ սկզբից։ Ծնողներս պատմում են, որ իմ «ատամհատիկի» օրը ես ձեռքս տարել եմ դեպի գունավոր մատիտների տուփը։ - Այս երեխան կա՛մ նկարիչ է դառնալու, կա՛մ զրպարտիչ,- կատակել են հարազատներս։ Ինձնից զրպարտիչ, բարեբախտաբար, դուրս չեկավ, բայց ա՛յ, նկարիչ էլ չէր ստացվի, եթե չլիներ այն ճակատագրական օրը։ Մի անգամ գրախանութում, գունավոր կավիճներ տեսնելով, կախվեցի մորս թևից. - Խնդրում եմ՝ ինձ համար սրանի՛ց գնիր։ - Սրանցով որտե՞ղ ես նկարելու. մեր բակում տեղ չկա, համ էլ կփոշոտվես։ Ավելի լավ է՝ ես քեզ համար նկարչական տետր գնեմ։ - Տետրում երկու գիծ եմ քաշում, տեղը վերջանում է։ Ես կավիճ եմ ուզում։ Այդ պահին մի անծանոթ կին մոտեցավ մեզ. - Թույլ կտա՞ք Ձեր տղային գունավոր կավիճ նվիրել,-դիմեց նա մորս։ - Վտանգավոր է, նա կարող է դրանցով տարվել և փողոց դուրս գալ,- առարկեց մայրս։ Այդ ժամանակ անծանոթ կինը դարձավ ինձ. - Դու խոստանո՞ւմ ես, որ կնկարես միայն մեր դպրոցի բակում. այնտեղ հրաշալի հրապարակ կա՝ իսկական նկարչական տետր։ Նկարիր՝ ինչքան ուզում ես։ Մենք պայմանավորվեցինք. մայրիկս ամեն երեկո ինձ ուղեկցում էր դպրոցի բակ, ու ես նկարում էի սրտիս ուզածի չափ։ Ես նկարում էի կանաչ արև, զարմա¬նալի թռչուններ ու դեռ ոչ մի տեղ չտեսնված կենդանիներ։ Մարդիկ նայում էին իմ «նկար¬նե¬րին» ու քմծի¬ծաղ տալիս, բայց դա ինձ չէր նեղացնում։ Ես գիտեի, որ արևը դեղին է կամ կարմիր, բայց իմ աչ¬քին նա կանաչ էր երևում, և այդ կանաչն իր մեջ կապույտ սառնություն ու դեղին ջերմու¬թ¬յուն էր պա¬րունակում։ Օրեր անցան։ Ես դարձա դպրոցական։ Անհանգիստ էի։ Գիտեի, որ դպրոցում կարդալ-գրել եմ սովորելու, որպեսզի կարողանամ ինքնուրույն կարդալ այն բոլոր հեքիաթները, որ պատմել էին ինձ, բայց վախենում էի, որ ինձ այլևս չեն թողնի նկարել։ Դրա համար պարզապես ժամանակ չի մնա, ախր, դասերն այնքա՜և շատ են … Ահա և իմ դպրոցը, իմ առաջին ուսուցչուհին… Իմ աչքերը զարմանքից կլորացան. այդ նա էր՝ ինձ գունավոր կավիճներ նվիրողը: -Էլի նկարո՞ւմ ես,- հարցրեց նա ինձ։ - Նկարում եմ։ Մենք ընկերացանք։ Նա ինձ սովորեցրեց հասկանալ գույների ու պատկերների լեզուն և դրանց մի¬ջո-ցով արտահայտել իմ հույզերն ու երազանքները։ Ես սկսեցի նկատել հետաքրքիր նրբերանգներ, զարմանալի ուրվագծեր, և օր օրի աշխարհն ինձ նոր լույսի տակ ներկայացավ։ Իմ ուսուցիչն ինձ սո¬վո-րեցրեց, որ գույնն ու բառը համ ու հոտ ունեն, որ դրանց օգնությամբ մարդը կառուցում է իր աշ¬խար¬հը, հետո թռիչքի թևեր տալիս իր երազներին։ Մենք մեր սեփական հեքիաթն էինք հյուսում հենց դասարանում։ Մեր ուսուցիչը ոչ միայն չէր ծիծա-ղում մեր անզգույշ բառերի ու սխալ ձևակերպումների վրա, այլև ոգևորում էր, իր հարցերով ու բարի ժպիտով խրա¬խուսում, և դա մեզ օգնում էր։ Մենք ինքնավստահ հեքիաթներ էինք հորինում, քառյակներ նվիրեում իրար և բեմադրում մեր իսկ ստեղծած հեքիաթները, իսկ մի օր էլ ծնվեց սեփական հեքիաթների ժողովածու կազմելու միտքը։ Մենք գործի անցանք. ընտրում էինք մեր ստեղծած ամենալավ հեքիաթները, խմբովի կարդում, փո-փոխություններ անում, վերնագիր ընտրում, և ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես արագ հմտացանք անսխալ գրելու մեջ։ Հետո, երբ եկավ նկարազարդումներ անելու ժամանակը, ուսուցիչն ասած, որ մեր գիրքը պիտի ունենա նկարիչ, և առաջարկեց, որ ընկերներս ինձ վստահեն այդ գործը։ Ես հանկարծակիի եկա. կկարողանա՞մ։ Նա հայացքիս մեջ կարդած իմ անհանգստությունը և ժպտալով մոտեցավ ինձ. - Հիշո՞ւմ ես քո կանաչ արևը, ուրախությունից օդում պար բռնած քո կարմիր ծաղիկները, կապույտ սարերի կատարից թավալգլոր իջնող դեղին առվակները… Դու բառը գույնի վերածելու, իսկ հետո պատկերը բառերով թարգմանելու աստվածատուր շնորհ ունես. դու կարող ես, տղա՛ս։ Նրա խոսքերը թև տվեցին ինձ ու ընկերներիս։ Կային և թերահավատներ. երեխաների կազմած գիրքն ի՜նչ պիտի լինի, բայց մենք հավատում էինք մեր ուսուցչի խոսքին, հավատում էինք ինքներս մեզ և աշխատում էինք օր ու գիշեր։ Ահա և գիրքը պատրաստ է։ Պատկերացնո՞ւմ եք մեր ուրա¬խությունը, երբ ծնողներից մի քանիսն էլ խոստացան հոգալ այն կազմելու ծախսերը։ Գրքի շնորհանդեսը իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Մենք գիրք էինք ստեղծել և երջանիկ էինք։ Գիրքը բնավ էլ կարևոր չէր։ Ամենակարևորը այն համե¬րաշխությունն էր, որ ծնվեց համագործակցության արդյունքում և այն սերը, որը, օր օրի ավելանալով, հրաշքներ է գործելու։ Մեր երազները, մեր ներշնչանքը, մեր մտքի թռիչքը… Դու ես դրանց աղբյուրը, ուսուցի՛չ։ Զավեն Անտոնյան, Երևանի №181 հիմնական դպրոց, 7 բ դասարան