Վերածնունդ
Քամին չարացավ,փաթաթվեց ծառին,
Ուժգին ոռնոցով որոտաց,ձայնեց,
Պոկեց ու տարավ տերևը վերջին
Եվ ծառն իր վերջին հույսից կտրվեց:
Ու ձմեռն իջավ աշխարհի վրա,
Ձյունն իր փափկությամբ իմ ծառը գրկեց,
Ճերմակ փաթիլը ուզեց հույս դառնալ,
Սակայն սառն էր,թույլ,արևից հալվեց:
Արևն իր շողով ժպտաց իմ ծառին,
Գարնան շունչ տվեց,հորդորեց,գգվեց,
Լցվեց քնքշությամբ իմ ծառը կրկին,
Կանաչ բողբոջներ,ծիլեր արձակեց: