Contests

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 4560
Բողոքել են՝ 37
Տունդարձ

Հայրենի հողից կտրված,հեռու
Ապրում էիք դուք օտար ափերում,
Պահպանում էիք կրոնն ու լեզուն
Ու թշնամու դեմ անվերջ մաքառում:

Դարեր շարունակ դուք պայքարեցիք
Ու կրկին,կրկին դուք հայ մնացիք
Եվ ստեղծագործ ձեր գործով արդար
Շենացրիք հողը,չդարձաք օտար:

Ու երբ լսեցիք կանչն հայրենիքի,
Տունդարձի ճամփան իսկույն բռնեցիք,
Թողած հարազատ քույր,եղբայրների
Հայրենի հողում հանգրվանեցիք:

Եվ երջանիկ եք հայրենի հողում
Այստեղ խաղաղ է,շուրջդ հայեր են
Չկա վտանգը այն չար թշնամու,
Որ ձեզ հալածել ու չարչարել է:

Սակայն թախծում եք հաճախ ու լռում,
Անհուն կարոտն է ձեր սիրտը մաշում
Հեռվում,ա'խ,թողած ձեր մորն եք հիշում
Նրա պատկերը անվերջ երազում:

Ու քանի'-քանի' անգամ մտովի
Դուք զրուցում եք աղոթքի նման,
Հիշում եք հորը ձեր պատկառելի,
Որ անժամանակ կյանքից հեռացավ:

Մի հույս եք սակայն ձեր սրտում պահում
Տեսնելու հույսը քույր-եղբայրների,
Ու կարոտն անհուն աճում,մեծանում,
Ծով դառնում,իշխում է ձեր մտքերին:

Օտար ափերում դեգերող հայե'ր,
Ձե'զ եմ դիմում ես,տուն դարձե'ք,եկե'ք,
Եկե'ք,միացե'ք ու ամբողջացե'ք,
Լրացրե'ք միմյանց,միմյանց հետ եղե'ք: