Մայր
Մա'յր,լոկ այս բառն է,որ աշխարհում
Իր մեջ աշխարհ բովանդակում,
Եվ լոկ մայրն է,որ աշխարհում
Ամեն անկյուն խաղաղ պահում:
Մա'յր,բոլորից բարձր,վսեմ
Միայն դու ես ցավս զգում,
Թեկուզ հեռվից,բայց այնքան ջերմ
Քո հայացքն է ինձ գուրգուրում:
Մա'յր,դու միակ,անկրկնելի,
Ներող,բարի,անհիշաչար
Ա'խ,խնդրում եմ դու ինձ ներիր
Քեզ պատճառած ցավի համար:
Մա'յր,կուզեի կյանքիդ ձմռան
Ոչ մի օրդ ցուրտ չլիներ,
Ունենայիր գարնան նման
Ծաղկուն,պայծառ,խնդուն օրեր: