Contests

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 141
Բողոքել են՝ 1
Վրեժ

Հորիզոնում երևաց մի սպիտակ առագաստանավ,որը ամբողջ գիշեր օրորվել էր անծայրածիր ու անվերջանալի թվացող կապույտ ծովում:Յուրաքանչյուր լուսաբացին տախտակամածի վրա աշխուժություն էր տիրում:Նավի անձնակազմը ճշգրտորեն կատարում էր երիտասարդ նավապետի հրամանները:Նավաստիները սիրում ու հարգում էին բանիմաց նավապետին:Շատ փոթորիկների ու ալեկոծությունների էր դիմակայել նավը,քանի որ ուներ գիտուն ու խելացի նավապետ: Տախտակամածի վրա ոչ ոք չկար:Նավաստիների փոխարեն կային պարաններ , դույլեր,քաթանե կտորից մեծ տոպրակներ ու մաշված ցանցեր:Մեղմ քամուց նավը ճոճվում էր , և աջ կողմում կուտակված ջուրը մերթ տարածվում էր , մերթ էլ հավաքվում մի անկյունում:Ծանր քայլերով աստիճաններով վերև բարձրացավ մի նավաստի:Նա գունատ էր ու հոգնած տեսք ուներ,որից կարելի էր եզրակացնել ,որ նախորդ գիշեր նավի վրա ինչ-որ արտառոց դեպք էր պատահել:Նավաստին , որ կլիներ մոտ երեսուն տարեկան,սկսեց դույլով հավաքել ու ծովը լցնել կուտակված ջուրը:Նրա բոբիկ ոտքերը շարժվում էին մեծ դժվարությամբ:Հարթ տախտակները սկսեցին փայլել արևի ճառագայթների ներքո, և անկյունում երևաց մի սուր, փայլուն դանակ: Դեռ մեկ ամիս առաջ նավը խարիսխ էր գցել Միջերկրական ծովի արևմտյան ափի կղզիներից մեկի մոտ:Նավապետը,ունենալով հրաշալի գնորդներ,դեպի բրիտանական նավահանգիստ էր տանում մեծ քանակությամբ բամբակ և մետաքս:Նավը արդեն բեռնավորվել էր և պատրաստ էր բաց ծով դուրս գալու:Հանկարծ հայտնվեց մի տեղացի,որի աջ այտին սպի կար:Նա խոսում էր շատ լավ իսպաներեն և ներկայացավ իբրև բժիշկ` խնդրելով իրեն վերցնել նավի մեջ:Բոլորին թվաց,որ նա բարեհամբույր ու բարեպաշտ մի մարդ է:Բժիշկը իր հետ ուներ ուսապարկ , որի մեջ կար օղապարան,վիրալաթ,մի քանի փոքրիկ շշեր,որոնց մեջ դեղանյութեր ու քսուքներ կային, և մի սուր դանակ , որը նա ներկայացրեց իբրև վիրահատական գործիք: Սովորության համաձայն նավապետը անծանոթների հյուրընկալելով` ստուգում էր նրանց պայուսակները:Բժիշկը, շահելով նավաստիների վստահությունը,տեղավորվեց բեռնախցում գտնվող մահճակալի վրա:Նրա համար ամենադժվարն արդեն ետևում էր:Նավը, հեռանալով կղզուց ,անցավ դժվարանցանելի նեղուցը, Պորտուգալիայի ափերով դուրս եկավ օվկիանոս:Արդեն ժամանակն էր գործելու:Հյուրին պարուրել էին չար ու նենգ մտքերը:Նա միայն հարմար պահի էր սպասում ,որ սկսեր իր սև գործը:Գիշերվա մթության մեջ, երբ բոլորը քնած էին , նավի վրա հերթապահում էր նավարարը : Նա ղեկի մոտ կանգնած ուշադիր նայում էր հեռուն,որտեղից փարոսի լույսեր էին առկայծում:Բժիշկը փակեց բեռնախցիկի դուռը,իր սուր դանակով հարվածեց նավապետին ու երկու նավաստիներին,որոնք քնած էին , ու սկսեց փայտե դարակներում գումար փնտրել:Նա սպառնում էր վերջ տալ բոլորին , եթե իր հրամանը չկատարեին:Նավապետի վերքերից արյուն էր հոսում:Նա կանգնեց , բայց վերջույթները չենթարկվեցին իրեն, և նա ընկավ ու անշնչացավ:Բախտակից ընկերները նույնպես վիրավոր էին:Գումար չգտնելով`մարդասպանը դանակը ձեռքին բացեց խցիկի դուռը ու փայտե աստիճաններով վերև բարձրացավ:Նա վերևում հանդիպեց նավարարի ցասկոտ հայացքին ու փորձեց խույս տալ նրանից:Նավարարը բռնեց նրա շապիկից ու վայրենի ծեծով սկսեց ծեծել մարդասպանին:Դիմակայելով վայրագ ծեծին` նա ազատվեց նավարարի ձեռքից ու մի ոստյունով ցատկեց ջուրը:Սև ալիքները ճողփելով` նա հեռացավ նավից ու անհետացավ:Չարագործի այցելությունը ճակատագրական եղավ նավի անձնակազմի համար:Միակ նավաստին , որ փրկվել էր , գտնվում էր հոգեկան ծանր վիճակում:Նա կարոտում էր վաղամեռիկ ընկերներին ու նավապետի հրամաններին:Սակայն նավարարը իր մեջ ուժ գտավ ու շարունակեց նավարկությունը:Նավը ճեղքեց, անցավ օվկիանոսը:Նավարարը ղեկը իր սեփական ձեռքերով էր ղեկավարում,և ամեն վայրկյան նրա մեջ արթնանում էր վրեժը:Մեկ շաբաթ անց նավը իր ճերմակ առագաստները իջեցրեց բրիտանական նավահանգստում:Գնորդները , պայմանավորվածության համաձայն,սպասում էին նավապետին:Բայց նա չկար:Ապրանքը բեռնաթափելուց հետո նավարարը գնաց սրճարան:Համեստ կահույքով կահավորված սրճարանում նա պատվիրեց մեկ գավաթ սուրճ:Նավարարի գլխում մի միտք էր միայն պտտվում` վրեժ:Նրա ծխամորճից քուլա-քուլա դուրս եկող ծուխը տարածվում էր փոքրիկ սրճարանում:Նավաստին ամենուրեք փնտրում էր չարագործին:Երեկոյան նա վերադաձավ նավամատույց:Նավերը ճոճվում էին ափին խփող ալիքների հարվածներից:Իռլանդական մի նավ ծով դուրս գալու ազդանշան արձակեց:Հենց այդ պահին նավին մոտեցավ մի տղամարդ ` ուսապարկը ուսին , և ինչ-որ բան խնդրեց:Նավարարը , որ հեռվից նայում էր,ճանաչեց նրա շարժուձևը ու նրա մարմնով սարսուռ անցավ:Վերջապես տղամարդը նավ բարձրացավ:Նավարարը մեկ ակնթարթում սթափվեց , ցատկեց նավից ու սրընթաց վազեց դեպի իռլանդական նավ:Նա դեռ երկմտում էր. մի՞թե նույն չարագործն է,պետք է փրկել հերթական զոհերին:Նավարարը մի սուր հայացք նետեց տղամարդու վրա ու ճանաչեց նրան.այդ նա էր:Նավարարը,անակնկալի բերելով, հարձակվեց նրա վրա:Պատմելով ողջ հրեշավոր իրականությունը` նավարարը ոստիկանությանը հանձնեց մարդասպանին:Նա կարողացավ բռնել չարագործին և իր վրեժն արդեն լուծած էր համարում:Նրա հոգին խաղաղ էր ու հանգիստ,քանի որ այլևս ոչ մի նավապետ նույն բախտին չէր արժանանալու,որին ,որ արժանացավ իր սիրելի նավապետը: