Contests

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Լիանա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2014
Վարկանիշ՝ 159
Բողոքել են՝ 1
Վերադարձ

Աշնանային մի գեղեցիկ առավոտ էր:Գույնզգույն ու գեղեցիկ թիթեռնիկների նմանվող տերևները պարելով ցած էին թափվում հոգնած ծառերի չորացած ճյուղերից:Այգում լռությանը խանգարում էր միայն տերևների խշշոցը:Անհանգիստ քամին պարում էր դատարկ փողոցներում.մերթ թափանցում դատարկ տներ,մերթ դուրս գալիս ու վազում այգի:Կարծես փնտրում էր ինչ-որ մեկին,որ խաղար նրա հետ:Մարդիկ արդեն վաղուց է ,որ չէին զբոսնում այդ այգում:Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշաժը խուճապի էր մատնել փոքր քաղաքի բնակիչներին:Նրանք լքել էին իրենց բնակարանները և հեռացել իրենց այդքան հարազատ քաղաքից:Իսկ այսօր մարդիկ կարծես թե մոռացել էին այդ ,,աղետը,, և ապրում էին հարևան գյուղերում ու շարունակում էին վայելել իրենց ուրախ և երջանիկ կյանքը:Թեպետ երկրաշարժը այնքան էլ ուժեղ չէր եղել , և ճաքճքել էին միայն բնակարանների մի քանի պատեր:Այնուամենայնիվ քաղաքը ամայացել էր , և կարծես չկար ոչ մի շնչավոր էակ:Բայց…Վերջապես քամին գտավ Անուշին և սկսեց խաղալ նրա գանգուր մազերի հետ:Այսօր այգու գեղեցկությունն էր վայելում մի աղջնակ:Նա քայլում էր չոր խոտերի վրայով և կարծես պարուրված էր երջանկության հմայքով:Բայց մի՞ թե կարելի է հրճվել միայնությունից , մի՞թե այդ քնքուշ էակը կարող էր ապրել այստեղ երջանիկ,երբ շուրջը չկար ոչ մի շնչավոր :Պարզվում էր,որ նա միայնակ չէր ապրում:Նրա հետ էին մայրը և ծեր տատը`Սոնան,ում խորհրդով էլ այս ընտանիքը չէր լքել հարազատ քաղաքը և չէր հեռացել փոքրիկ քաղաքից:Սոնան շատ խելացի և իմաստուն կին էր,և բոլորը միշտ լսում էին նրա խորհուրդները ու միշտ գոհ մնում:Բայց այս անգամ …մարդիկ ոչ թե վախեցել էին կրկնվող երկրաշարժի վտանգից , այլ տարվել էին այն մտքով,որ գյուղում ավելի հեշտ է ապրելը:Անուշի որդին` Սիմոնը , հաճախ գնում էր հարևան գյուղեր ,աշխատում էր այնտեղ շաբաթներով ու նորից ետ գալիս:Նա համոզված էր , որ մի քանի տարի հետո քաղաքը նորից կծաղկի:Բայց ի՞նչն էր աղջկա երջանկության պատճառը:Սիմոնը արդեն երրորդ անգամն էր գնացել հարևան գյուղ և այս անգամ նա իր հետ բերել էր մոտ հարևան Սարգսի ընտանիքին:Այդ մի մեծ ուրախություն էր Սիմոնի ընտանիքի անդամների համար , քանի որ նրանք հոգնել էին միայնակ ապրելուց և անհամբեր սպասում էին քաղաքի աշխույժ ու եռանդով լի կյանքին:Ահա և մի քանի այցելություններ հարևան գյուղեր , և գրեթե քաղաքի կեսը լցվեց ուրախության ճիչերով:Անցան մի քանի խաղաղ տարիներ:Քաղաքում նորից եռում էր կյանքը.ծնողները առավոտյան գնում էին աշխատանքի , երեխաները ` դպրոցներ և վարժարաններ, իսկ ծերերը նստում էին տանը և սկսում էին գործել:Փողոցներում միշտ աղմուկ էր , և այդ աղմուկը ամենից շատ հաճելի էր Սոնային:Բնակիչները միշտ շնորհակալություն էին հայտնում նրան, քանի որ հասկանում էին , որ նրա բարի խորհրդի շնորհիվ է այժմ քաղաքը ապրում ու ծաղկում: Այն օրից անցել են երեսուն անհոգ տարիներ ,բայց բնակիչները միշտ հիշում են իմաստուն ու խելացի Սոնային: