Contests

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Վարդուհի Հարությունյան
ք. Երևանի թիվ 170 ա/դ
Շրջանավարտ 2013
Վարկանիշ՝ 89
Բողոքել են՝ 1
ԽՈՐԻՄԱՍՏ ԱՉՔԵՐ
Նա միշտ ժպտում էր, բայց աչքերի խորքում առկայծում էր վշտի բոցը: Երբ ընկերների հետ էր լինում, միշտ ծիծաղում էր, կատակներ անում: Ոչ ոք չէր էլ կասկածում, որ նրան տանջում էր ներքին, հոգեկան ցավը, որ նա այդ ամենը խնամքով թաքցնում էր ուրիշներից: Երազում էր ազատվել վշտից, իսկ հետո նաև մեղքի զգացումից ու դրա հետ մեկտեղ հասկանալ, որ իրեն ներել են: Բայց ընկերներն ուշադիր չէին նայում նրա աչքերի մեջ, չէին հասկանում նրան:
Երբ մենակ էր մնում, նրա աչքերը մեխվում էին գեղեցիկ ամպերին, և նա սկսում էր սավառնել երկնքում: Ամպերը փորձում էին պարզորեն արտացոլվել նրա աչքերում, բայց միայն փորձում էին, քանի որ կորչում էին այդ զույգ աչքերի խոր անհունում: Կողքից նայողին այնպես կթվար, թե նա մի վայրկյանում կթռչի տեղից և կսավառնի երկնքում ավելի ազատ, քան թռչունները: Նրան թվում էր, թե իր տունն այնտեղ է` ամպերի մեջ: Սիրտը լցվում էր, արցունքները վազում էին այտերի վրայով: Տխուր էր, միշը տխուր…
Ես չեմ գրում, թե ինչն էր այդքան տանջում նրան. դուք ինքներդ գլխի ընկեք: Միայն կասեմ, որ նա ոչ ոքին վատություն չէր արել և իր թշնամուն էլ վատը չէր ցանկանա: