Կյանքը դեռ առջևում է…
Լուսաբացի կախարդիչ ու դյութիչ ձայնով լցված դաշտը ծածանվում էր ցորենի առատ հասկերի ծանրությունից:Մեղմ զեփյուռը կարծես թե վերջին անգամ էր շոյում հասկերին,քանի որ հնձվորները շտապում էին դաշտ:Դեռ ամառվա սկզբին, գյուղից մինչև դաշտ տանող նեղ արահետը ծածկված էր կանաչ խոտերով,իսկ այժմ այն տրորվել էր հնձվորների անցուդարձից, և յուրաքանչյուր անծանոթ կարող էր առանց դժվարության հասնել դաշտ:Գործը կիսատ թողելով` Մեսրոպը նստեց ուռենու տակ, գրպանից հանեց սպիտակ,մաշված թաշկինակը`չորս անկյունները ոլորելով , դրեց գլխին:
-Մեսրո’պ , ա’յ ախպեր , հոգնեցի՞ր, - ձայն տվեց Վաղինակը` ձեռքի ափով սրբելով ճակատին գոյացած քրտինքի կաթիլները:
-Չէ’ , Վա’ղո ախպեր , շունչ առնեմ , կգամ,-պատասխանեց Մեսրոպը ` աչքը գցելով ամայի ճանապարհին:Նա սպասում էր իր զավակին, որի կարիքը շատ ուներ:
Կոկիկ հագնված,գեղեցկադեմ ու վայելուչ արտաքինով մի երիտասարդ էր Տիգրանը,ով նաև հրաշալի փաստաբան էր:Քաղաքի վաճառականները ու գործարանատերերը նրան էին հանձնարարում իրենց գործերը,վստահելով իրավական փաստաթղթերը,որոնք նա կարողանում էր կատարել ճիշտ ժամանակին:Տիգրանի հայրը`Մեսրոպը, ոչինչ չէր խնայել որդու կրթության համար:Վաղամեռիկ կնոջը նա խոստացել էր,որ որդու համար կանի ամեն ինչ և վերջինիս ուսումի կտա:Ուշքի գալով ճակատագրական ծանր հարվածից ` Մեսրոպը որդու խնամքը վերցրել էր իր վրա:Ապրելով ծայրահեղ աղքատ ու անմխիթար վիճակում` հայրը կատարում էր բազմատեսակ աշխատանքներ` իր և որդու ապրուստը հոգալու համար:Նա ապրում էր անշուք ու անհյուրընկալ մի փոքրիկ տնակում:Նա նստում էր պատուհանի տակ դրված երկաթե մահճակալին ու մտաբերում որդու խոսքերը.:Մեսրոպին խեղդում էր հայրական կարոտը:Արդեն երեք տարի էր անցել այն օրից,երբ հրաժեշտ տվեց որդուն:Այդ տարիները լցվել էին անսահման կարոտով , թախիծով ու տխրությամբ:Չար մտքերը խոշտանգում ու կրծում էին Մեսրոպի սիրտը.:
Ծանր օր էր Տիգրանի համար, նա թափառում էր քաղաքի նեղ ու երկար փողոցներով`փորձելով փնտրել հարազատ աչքեր ու սփոփիչ խոսքեր:Առաջին անգամ նա դատը տանուլ էր տվել:Հեղձուցիչ օդը խեղդում էր Տիգրանին:Հուսահատությունն ու կարոտը ճնշում էին նրա սիրտը:
Անցավ որոշ ժամանակ, և ահա մի պայծառ ու գեղեցիկ առավոտ,երբ արևը չէր խնայում իր կիզիչ ու ջերմացնող ճառագայթները ու տաքացնում էր մարդկանց իր ողջ ուժով,երբ ամենուրեք լսվում էին թռչունների դայլայլն ու հողագործ մարդկանց զրույցը:Մեսրոպը կրկին մտատանջության մեջ էր և չէր կարողանում աշխատել:Բայց ահա մի պահ և…Հանկարծ ծերունին նկատեց,որ արահետով գալիս էր մի երիտասարդ:Նրա արագ քայլվածքն ու ձեռքի թղթապանակը Մեսրոպին մեկ ակնթարթում երջանկություն պարգևեցին:Այդ նա էր ` Տիգրանը:Տղան շատ ուրախ էր , կարծես թե նրան ոչինչ չէր պատահել:Հայր ու որդի գրկախառնվեցին և երկար ժամանակ չէին բաժանվում միմյանցից:Նրանք փորձում էին իրարից առնել այն անհուն կարոտը,որը երկար ժամանակ տանջել էր երկուսին:
Երեկոյան,երբ նրանք պատրաստվում էին ընթրելու,տղան պատմեց հորը ողջ եղելությունը:Պարզվում էր,որ այն ժամանակ , երբ տղան շատ վատ հոգեվիճակի ու հուսահատության մեջ էր , նրան օգնության էր հասել Մեսրոպի ընկերը,ով այդ ժամանակ քաղաքում էր:Այդ մարդը երկար զրուցել ու բացատրել էր Տիգրանին, թե որքան դժվար է կյանքում ապրելը,և դեռ որքան հաջողություններ ու անհաջողություններ կարող է նա ունենալ:Իսկ Տիգրանը հասկացավ,որ ամեն մի տխուր օրվա համար պետք չէ հուսահատվել,քանի որ կյանքը դեռ առջևում է և շարունակվում է, պետք է ապրել ու վայելել կյանքը, պետք է միշտ նրան նայել պայծառ ու ուրախ աչքերով,երբեք չկորցնել հավատը ապագայի նկատմամբ: