Contests

Գրական անկյուն / - 2011 Սիրո խոստովանություններ
Արման Առաքելյան
ք. Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.
Շրջանավարտ
Վարկանիշ՝ 13
Բողոքել են՝ 1
Պետք չէ սիրել պետք չէ զարմանալ
Կարող ես հանգիստ թողնել հեռանալ
Էլ չեմ բարկանում չեմ խելագարվում
Տեղի անտեղի արցունք չեմ թափում
Կյանքն ինձ փոխել է խելացի դարձրել
Սովորել եմ ինքս ինձ գնահատել
Հասկանում եմ որ ոչինչ չի փոխվի
Ինչ լինելու է մեկ է կլինի
Ինչ իմաստ ունի խենթի պես ապրել
Քեզանից բացի ոչինչ չտեսնել
Ոչ մի զարմանա ես չեմ խենթացել
Ուղղակի հիմա նոր եմ հասկացել
Որ երբ լքում եմ քեզ ու հեռանում
Այդպիսով կյանքը դեռ կանգ չի առնում
Եվ իմաստ չունի ջանքեր գործադրել
Փորձել հին սերը նորից ետ բերել
Այս կյանքում կան շատ արժանի մարդիկ
Ովքեր կարող են քեզ գնահատել
Պետք չէ սիրելիս պետք չէ զարմանալ
Կարող ես հանգիստ թողնել հեռանալ: