Contests

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Երվանդ Վարդանյան
ք. Երևանի թիվ 184 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 4128
Բողոքել են՝ 2
ՀԱՅԱՍՏԱՆ

Այս լուռ երկրի կմախքում կապույտ
Որպես լերդացած արյան մի բշտիկ
Կանգնել ես դու, Հայաստա՛ն անգին,
ՈՒ կաթում է ցած թույնը դարերի քո տաք սրտի մեջ ...

Դու երազների հանգրվան մի հին,
Որ քո երազը չես գտնում անգին:
Դու հաղթանակի դափնին աշխարհի,
Որ կոխոտվել ես միշտ նրա կողմից:

Ու դարերն անհաշիվ անցել են ճեպով
Քո հայացքի լուռ տարածության մեջ,
Մեկ դանդաղել են, մեկ հոսել ուժեղ,
Բայց դու չես տրվել հոսանքին այդ հեղգ:

Հազարամյակն է իր թուրը ճոճել քո պարանոցին,
ԵՎ այդ ճոճումի արձագանքներն են միայն քեզ հասել,
ԵՎ հանգանակված արժեքները քո զրահ են դարձել
Ժամանակի սուր նիզակի առջև:

Ու չքացել են թշնամիներդ արյունամռունչ
Քո էպոսի խուլ էջերի խորքից,
Դու՝ սկզբնավորված անսկիզբ տիեզերքից
Սկիզբ էս դարձել լույսի ու սիրո:

Ու ինչքան էլ քեզ դարերը տանջեն
Ու փորձեն պոկել զրահները քո,
Դու միշտ այստեղ ես, մեր մտքերի մեջ...
Ու ծնում ես դու լույսեր դեռ անվերջ...