ԵՐԵՎԱՆԻՆ
Սերմը, որ ցանվեց Արգիշտի ձեռքով,
Աստծո զորեղ հովանու ներքո,
Հայը՝ մեր նախնի, Էրեբունի կոչեց,
Որպեսզի անցներ դարերով երկար,
Գար, հասներ մեզ Երևան կոչված,
Բայց արդեն սերմը այդ զորեղ
Դարձել է մի սիրտ Երևանին մեր,
ԵՎ Էրեբունի սրտով Երևանը մեր,
Գնում է դարեր մեր Մասիս սարի
Պահապան ու սուրբ հայացքի ներքո: