Contests

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Երվանդ Վարդանյան
ք. Երևանի թիվ 184 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 4103
Բողոքել են՝ 26
Ի ԾՆԵ ԼՈՒՅՍԻՆ ԳԵՐԻ…

Երկնեց միտքը մարդկային
Վերից տրված զորությամբ,
Երկը տառից գրվեց ձեռամբ
ՈՒ տեսիլքով Մաշտոցի:

ԵՎ օրից այդ հրաշքի,
Աստծո կամոք, մեր խոսքի
Տեսքը տեսանք աչովի՝
Անմահություն մատչելի:

Տառերն աստվածատուր են,
Այբուբեն, փակ շղթա են,
Մեր անհաղթ Թուր Կեծակին,
Ողջ ազգի հավերժ գոյն են:

Արտաքուստ պարզ մի բան են,
Կարդում ենք մենք հայերեն,
Գրում ենք և հայերեն,
Իմաստնություն որոնում:


Իսկ ազգը մեր հնամենի,
Ի ծնե լույսին գերի
ՈՒ խավարին ատելի՝
Հավերժի հետ պիտ քայլի...