Կենտրոնում
Ես կանգնած իմ հոգու կենտրոնում մտածում էի նրա մասին:Նա,ով ինձ օգնել է դւրս գալ այդ փոքր շըր-
ջանից,նա,ով ինձ տվել է թևեր,որ թռչեմ հեռու,շատ հեռու,մտքով հեռու: Այդ երևույթն ինձ տվել է ներ-
կեր,որ իմ կյանքի սպիտակ էջում այդ ներկերով անեմ համարձակ շարժումներ և ստեղծեմ իմ կյանքի ա-
րահետը,որը նւյնիսկ չգիտեմ ուր է տանում:Ամեն մի գիծ,յուրաքանչյուր շարժում կերտում է մի համար-
ձակ,բայց նաև վախեցած սրտի տրոփյունով տարված գիծ:Ոչ ոք չի ցանկանում խանգարել ինձ կամ ուղղել:
Որոշում եմ անել այս ամենը համարձակ և մի գիծ եմ տանում,մի ուղիղ գիծ,որը ուղղում է ամեն ինչ:
Նա ազատությունն էր: