Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 164
Լիանա Ռուստամյան Մհերի
Դպրոց՝ 118

Դասարան՝ 11-4
Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում և ժամանակակից աշխարհում
Մարդ արարածը հայտնվելով Երկիր մոլորակի վրա,քայլ առ քայլ առաջ է գնացել, զարգացել,փորձել անել հնարավորինը,իր կյանքը առավել բարեկեցիկ և հետաքրքիր դարձնելու համար:Այսօր այն նույն նախնադարյան մարդը,ով ապրում էր քարանձավներում,կրակ ստանում փայտերը շփելով և ամբողջ օրը անցկացնում սնունդ հայթայթելով,հասել է զարգացվածության բավականին բարձ մակարդակի: Իմ կարծիքով այս ամենը հնարավոր է դարձել միմիան գիտության և կրթության շնորհիվ:Սերնդեսերունդ զանազան գիտություններ,բացահայտումներ և հայտնագործություններ փոխանցվել ու մեզ են հասել:Անցյալում,նախնադարյան համայնական հասարակարգում միմիանց փոխանցվող հմտություններն ու գիտելիքները կարելի է համարել կրթության տեսակներից մեկը,որովհետև նման տեղեկության փոխանցմամբ մարդիկ զարգանում էին,որոշակի փորձ էին ձեռք բերում և դրանով կարողանում էին հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները:
Նախնադարը անցել է,աշխարհը դարավոր պատմություն է անցել,բայց մարդկանց զարգացման հիմնական սկզբունքը նույնն է մնացել,միայն տեսակներն ու դրսևորումներն են փոխվել:Այժմ ժամանակակից աշխարհը շատ մեծ հնարավորություն է ընձեռում առավելագույնս տեղեկացված լինելու համար:Կան բազմաթիվ կրթական համակարգեր,համալիրներ անգամ կրթական համակարգը ներառող փոքր քաղաքներ:Ժամանակակից մարդու համար կրթված և տեղեկացված լինելը նույնիսկ կարելի է ասել որ կենցաղային անհրաժեշտոթյուն է:Եվ գնալով ամեն տարի ավելի ու ավելի հանրամատչելի ու բազմազան են դառնում կրթություն և տեղեկատվություն ապահովող համակարգերն ու հնարավորությունները:Սակայն ցավոք,պետք է նշել նաև,որ այսուհանդերձ դեռ շատ երեխաներ կան,ովքեր չունեն կրթություն ստանալու հնարավորություն:Ոմանց սոցիալական պայմանները չեն ներում,ոմանց բնակավայրերում չկան ուսումնական հաստատություններ:Այսպիսի հազարավոր պատճառներ կարելի է թվարկել:
Ավելին,դեռ կան պետություններ,որոնք չեն կարողանում իրենց երիտասարդությանն ու երեխաներին ապահովվել անհրաժեշտ կրթությամբ ,որի հետևանքով էլ առավել արագ հետընթաց են ապրում` չկարողանալով դիմակայել աշխարհում ընթացող անզիջում մրցակցությանը:
Չնայած ի հեճուկս վերոնշյալի,կցանկանայի ասել,որ միգուցե այդ փաստը այն երևույթներից մեկն է,որն ապահովում է աշխարհի նեդաշնակությունը,քանի որ հավասարաչափ զարգացման և միատեսակության դեպքում չէր լինի մրցակցություն,ուստի և չէր լինի աճ` էվոլուցիա:
Վերադառնալով բուն նյութին,ասեմ,որ քսաներորդ դարի վերջը,իր նվաճումներով հանդերձ նշանավորվեց նաև դժվար բուժվող և անբուժելի հիվանդությունների համամոլորակային հիմնախնդրի սրմամբ:Աշխարհի շատ երկրներում այս ուղղությամբ իրականացվում եմ միջոցառումներ,որոնք միտված են առողջ բնական միջավայրի ապահովման և կրթության միջոցով առողջության պահպանման հմտությունների,անվտանգ վարքագծի ձևավորմանը:Աշխարհին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են բժշկության գիտակ կադրեր,չէ որ միլիոնավոր դեպքերում մեր կյանքը հենց նրանց ձեռքերում է:
Ըստ իս,չնայած աշխարհում տեղի ունեցած և ունեցող բազմահազար փոփոխություններին,կրթության հիմնական միտումը և նպատակը բոլոր ժամանակներում էլ գրեթե նույնն է եղել.այն է` զարգացնել,կրթել,մարդկանց առվել տեղեկացված և պիտանի դարձնել հասարակությանն ու ընդհանրապես աշխարհին,մի խոսքով` լուսավորել,ինչը հաճախ օգտագործվում է որպես կրթություն բառի հոմանիշ,և մի փոքր շեղվելով նշեմ,որ իզուր չէ,որ լուսավորություն և կրթություն բառերը հոմանիշներ են,որոհետև,երբ չկա լույս,հնարավոր չէ տեսնել և ճանաչել աշխարհը իր բոլոր երևույթներով,իսկ առանց ճանաչելու և ինացության հնարավոր չի լինի կառուցել կյանք:Շարունակելով բուն նյութը և փորձելով վերոնշյալից գալ եզրահանգման կցանկանայի հայտնել իմ կարծիքն այն մասին,որ իմ խորը համուզմամբ` կրթությունը մարդկության էվոլուցիայի հիմնական խթանն ու շարժիչ ուժն է:
Ավարտելով միտքս` միայն կասեմ,որ ինձ համար կրթությունը մարդու կյանքի ամենակարևոր մասերից մեկն է:Կրթությունը կերտում է մարդուն,որպես հասարակության անդամ,որպես անհատ,որպես առանձին միավոր:Կրթությունը,իր լայն ընկալմամբ,իր մեջ ներառում է ողջ աշխարհը և եթե մարդ չունի այդ աշխարհը իր մեջ,ուստի նա նաև չի կարողանա դեր խաղալ աշխարհի զարգացման գործում,թեկուզ չնչին մասով:Եվ ես կցանկանյի,որ հնարավորինս շատ մարդիկ կարողանային կրթվել,զարգանալ և լուսավովրել……Քանզի որքան մարդիկ լուսավոր լինեն,այնքան այն աշխարհը,որտեղ մենք ապրում ենք, առավել կլուսավորվի: