Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 2010
Շուշան Գևորգյան Գարեգինի
Դպրոց՝ 15

Դասարան՝ 3
ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ
Առավոտյան քնից արթնացա և շտապեցի իմ սիրելի դպրոց: Դարպասներից ներս մտա, մի քիչ հիացա մեր դպրոցի պարտեզով, որտեղ գեղեցիկ ծաղիկներ և պտղատու ծառեր են աճում և մտա դպրոց: Այն շատ մաքուր է և գեղեցիկ: Պատուհանները զարդարված են ուրախ նկարներով, իններով ու տասերով, որ միշտ հիշենք լավ սովորելու մասին: Հատակին իմ սիրած մուլտֆիլմերի հերոսների նկարներով գորգ է գցած: Այն շատ փափուկ է ու մենք այն շատ մաքուր ենք պահում, չէ՞ որ այն մերն է: Միջանցքում քանդակներ են դրված ու նկարներ կախված: Դրանք մեր դպրոցի աշակերտների աշխատանքներն են:
Հանդիպեցի դասընկերներիս: Շատ էի կարոտել, չնայած երեկ էի տեսել; Մենք իրար շատ ենք սիրում և երբ պետք է լինում իրար օգնում ենք: Գնացինք ճաշարան նախաճաշելու, հնարավոր է որևէ մեկը տանը հաց չէր կերել: Մտանք դասարան: Այն զարդարված է բույսերով, որոնք մենք ջրում ու պահպանում ենք: Մեր նկարած նկարները փակցված են դասարանի պատերին: Սեղանները իրար միացված են մի շարքով, որպեսզի մեկը մյուսից առաջ կամ հետ չլինի: Մենք բոլորս ընկերներ ենք: Հագել ենք միանման հագուստ` աղջիկներինը Վինքսի, իսկ տղաներինը Նառուտոյի նկարներով: նրանք իմ սիրած մուլտֆիլմերից են:
Դասի զանգը հնչեց և ներս մտավ մեր սիրելի ուսուցչուհին: Դասն այնքան արագ ու հետաքրքիր անցավ, որ չզգացինք, թե ինչպես հնչեց դասամիջոցի զանգը: Բոլորս իրար հետ խոսում ենք ցածր ձայնով, այդպես իրար ավելի լավ ենք լսում: Դասերի ժամանակ ուսուցչուհու հետ խոսում ենք նաև մեզ հետաքրքրող թեմաներով, նա հաճույքով պատասխանում է մեր բոլոր հարցրին և բարի խորհուրդներ տալիս: Նա շատ համբերատար է ու բարի, և երբեք չի բարկանում, երբ չարություն ենք անում: Մենք էլ աշխատում ենք քիչ չարություններ անենք: Ճիշտն ասած մենք մի քիչ չարաճճի ենք, դե ո՞ր երեխան չարաճճի չէ: Երկար դասամիջոցին շտապում ենք դպրոցի բակի տաղավարը: Այնտեղ ամեն մեկը զբաղվում է իր սիրած խաղով կամ զրուցում ենք իրար հետ: Դասից երբեք չենք ուշանում:
Մի օր էլ բարձր դասարանցիները դարձել էին ուսուցիչ, իսկ ուսուցիչներն աշակերտ, այնքան հետաքրքիր ու զվարճալի էր: Մի քանի օր ամբողջ դպրոցն այդ մասին էր խոսում: Դասերից հետո ճաշում ենք և սկսում դասապատրաստումը: Մեր սիրելի ուսուցչուհին մեր կողքին է, որպեսզի դժվարանալու դեպքում օգնի մեզ:
Դասապատրաստումից հետո տարբեր խմբակներ կան դպրոցի ներսում: Ես և իմ քույրիկը զբաղվում ենք դաշնամուրով և սպորտով: Ունենք մեծ սպորտային դահլիճ` մաքուր, վարդագույն և գեղեցիկ: Պարապմունքներից հետո ավտոբուսները մեզ տանում են տուն: Մայրիկն այդ ժամին արդեն աշխատանքն ավարտում է և մեզ դիմավորում: Այնքան լավ է, որ մայրիկը և աշխատում է, և հասցնում է մեզ դիմավորել: Մայրիկիս, հայրիկիս ու փոքր քույրիկիս շատ եմ կարոտում: Բայց ոչինչ, ես շատ գոհ եմ իմ դպրոցից: Գնում եմ տուն, մի քիչ խաղում փոքր քրոջս հետ ու անուշ-անուշ քնում, որ վաղը նորից գնամ դպրոց:
Մոռացա ասեմ, որ մեր ծնունդները նշում ենք դպրոցում: Այնտեղ հատուկ դահլիճ ունենք: Հեքիաթների հերոսնե¬րը մի լավ ուրախացնում են մեզ և ես շատ շնորհակալ եմ նրանցից:
Սա իմ երազանքների դպրոցն է: Ես իմ դպրոցը շատ եմ սիրում և կցանկանայի, որ այն այսպիսին լիներ…