Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 93
Արման Առաքելյան Սամվելի
Դպրոց՝ 172

Դասարան՝ 8-1
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք երկու օրագիր: Մեկը դպրոցական, մյուսը կյանքի: Կյանքի օրագրի մեջ մենք գրում ենք մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես կփորձեմ որոշ հետաքրքիր պատմություններ պատմել իմ կյանքից: Երբ ես դպրոց չէի հաճախում, երբ դեռ ոչինչ չգիտեի դպրոցի մասին, առաջին անգամ ինձ մոտ սեր առաջացավ դպրոցի նկատմամբ, երբ տատիկս առաջին անգամ ինձ տարավ իր դպրոցը, որտեղ նա աշխատում էր քիմիայի ուսուցչուհի: Առաջին անգամ մտնելով լաբորատորիա և մի քանի փորձ տեսնելով շատ ուրախացա: Այդ օրվանից ես միշտ տատիկիս հետ գնում էի դպրոց: Հետո ես ինքս սկսեցի հաճախել դպրոց: Ես շատ էի ուրախացել: Բայց երբ սկսեցի դժվարությունների հանդիպել տխրեցի: Ես էլ չէի ուզում գնալ դպրոց: Բայց մայրիկիս օգնությամբ կարողացա հաղթահարել ամեն ինչ: Սիրում եմ երբ վիճում եմ դասընկերուհուս հետ ինչ որ խնդրի վերաբերյալ: Տխուր եմ որովհետև իմ ընկերները չեն սիրում սովորել: Չգիտեմ, թե նրանց ապագայում ինչ է սպասվում: Մինչև հինգերորդ դասարան գերազանցիկ եմ սովորել, բայց երբ թվանշանների համակարգը փոխվեց բալային համակարգի ես սկսեցի սովորել ութերով և իններով: ՈՒրախ էի, որ ամենալավ սովորողը ես էի: Հետո սկսեցի հաճախել սպորտի: Այդ օրը իմ ամենատխուր օրն էր: Ես չէի ուզում գնալ սպորտի, բայց իմ հայրիկը ինձ ստիպում էր: Ես ստիպված գնում էի սպորտի, չնայած, որ չէի ուզում: Սա էլ իմ կյանքը նրա թե տխուր և թե ուրախ էջերով: