Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 508
Արփինե Անտապյան Արմենակի
Դպրոց՝ 105

Դասարան՝ 8-1
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Կյանքը, գիտե±ք, խայտաբղետ արձակուրդ է` մահից վերցված,
Ու թե ինչպես կօգտագործենք, ցավոք, մեզնից քիչ է կախված,
Քանզի գիր կա մեր ճակատին, ու գիրը այդ չի վերանա,
Թե մարդ հանկարծ շուտ իմանա, գալիքին իր չի դիմանա...
Իմ պատկերացմամբ կյանքը հրաշք հեքիաթ է: Այն ունի վերելքներ, վայրէջքներ, անակնկալներ, ուրախ և տխուր օրեր:
Ինչպես մեծն Թումանյանն է ասել.
-Ա˜խ, երանի` ո°վ մարդ կգա
Ու մարդ կերթա անարատ:
Երբ ես սկսնակ աշակերտ էի, սիրում էի լավ գնահատականներով լեցուն իմ պահոցը ցույց տալ ծնողներիս, որոնց բերկրանք էի պատճառում: Իմ յուրաքանչյուր գնահատական իր նվերն ու արժեքն ուներ, որի համար ծնողներիս մեջ միշտ վեճ էր լինում:
Օրագիր սիրել եմ փոքր հասակից, որովհետև պատճառն արդեն ասացի Ձեզ: Իսկ կյանքի օրագիր, օ¯, դա արդեն լուրջ է շատ, ու ես անպայման կունենամ:Պատեհ առիթի դեպքում մայրս սիրում է ասել.
-Կյանքը դեռ առջևումդ է, կհասցնես:
Ու ես համամիտ եմ, քիչ էլ մեծանամ, դառնամ օրիորդ, կարիքն օրագրի կզգացվի: Անկեղծ ասած, մայրս ունեցել է և վերնագրել` ¦Հուշո դառն պատառիկներ§: Ես ու մայրս հաճախակի ենք զրուցել այլևայլ հարցերի շուրջ: Մայրս մի անգամ ասաց,որ ինքը գրի է առել իր անցյալը ու, երբ մեծանամ, կտա` կարդամ: Եւ վերջերս մայրս տվեց ինձ , ու ես ընթերցեցի: Ծանր էր մայրիկիս անցած սիրո պատմությունը: Ես շատ լավ հայրիկ ունեմ, բայց դա եղել է մինչև հայրիկիս ճանաչելը: Այսպիսի տողեր կար գրված. որն անջնջելի հետք է թողել հոգուս վրա.¦...Ի±նչ ընտանիք ունի այժմ, ո±վ է նա,
Ինչու± այնպես եղավ, որ նա° հարսնանա...§:
Կամ`
¦Իսկ ես նրան կասեմ անկեղծ իմ մասին,
Թե ինչքան եմ դժվար ընտրել ամուսին,
Սկիզբն էր այդ, հետո եղանք ընտանիք,
Ու մինչև այսօր ապրում ենք հաշտ, երջանիկ...§:
Շատ բան իմացա այդ օրը մայրիկիս մասին, բայց առավոտյան չասացի նրան, որ մինչև գիշերվա ժամը երեքը լացել եմ:
Իսկ, երբ հայրիկիս է հանդիպել, մայրս անկեղծաբար պատմել է իր սիրո տխուր պատմությունը, և օրեր անց հայրս մի քառատող է նվիրել նրան.
¦Միշտ ասում են` սերն է քաղցր առաջին,
Սխալվում են, երբ հիմնովին անտեսում են երկրորդին,
Ով սիրում է և սիրվում է`գիտակցելով սերն անգին,
Սիրո ճամփին չի մոլորվի ո°չ սկզբին, ո°չ վերջին §:
Մայրիկիս օրագիրը կարդալիս ծանր ապրումներ եմ ունեցել, լոկ միայն հետաքրքրությունը չէր խոսում: Երբ ես իմ օրագիրն ունենամ, հավանաբար այդ օրը կդառնա իմ օրագրի տխուր էջը...
Իսկ ուրախ օրեր շատ եմ ունեցել և դեռ էլի կունենամ, չէ± որ կյանքը դեռ առջևում է, կունենամ բովանդակալից և անմոռաց օրեր:
Իսկ այժմ ուզում եմ գրել ինձ հետ կատարված մի հետաքրքիր և ուրախ դեպք, իհարկե, ո°չ օրագրից հանված:
Դասարանի մի քանի աշակերտներով գնացել էինք զբոսնելու: Ամառային արևոտ օր էր:Նստել էինք նստարանին ու լսում էինք Հասմիկին, որը քրքջալով բան էր պատմում:Հանկարծ Հասմիկը լռեց, լրջացավ ու կանգնեց: Մենք լարվեցինք: Նայեցինք նույն ուղղությամբ և ի±նչ տեսնենք:
Զբոսայգում, ձեռքերը մեջքին դրած, քայլում էր մեծն դերասան Սոս Սարգսյանը: Բոլորս ոտքի կանգնեցինք և փայլատակող աչքերով նայեցինք նրան: Վարպետը նկատեց մեր խլրտումը, ժպիտով մոտեցավ մեզ, բարևեց ու կանգնեց: Վստահ էր, որ բոլորս էլ ճանաչել ենք իրեն: Հարցրեց մեզ, թե որ կինոն ենք հիշում իր դերակատարմամբ, ու մենք սկսեցինք.
-¦Գիքորը§, ¦Խնձորի այգին§, ¦Ձորի Միրոն§, ¦Նահապետը§, ¦Սպիտակ անուրջներ§ և այլն:
-Իսկ ձեզանից որևէ մեկը կցանկանա± դառնալ դերասան,-հարցրեց նա:
Ու մենք սկսեցինք խոսել այդ թեմայի շուրջ: Ասացինք, որ սիրում ենք իր բոլոր դերակատարումները, շատ սիրում ենք նաև Մհեր Մկրտչյանին, Կարպ Խաչվանքյանին, Արմեն Խոստիկյանին և այլոց:
Սիրով բաժանվեց մեզանից ու գնաց Վարպետը: Անմոռաց էր այդ օրը: Ուրախ էինք շատ, որ հանդիպել և զրուցել էինք նրա հետ: Հաջորդ օրը ողջ դպրոցը թնդում էր այդ լուրից:
Ես անպայման այս լավ, հետաքրքիր օրվա դեպքը կգրեմ իմ օրագրում, բայց այսօր վստահ չեմ կարող ասել, թե կլինի± նա իմ օրագրի ուրախ, ամենաուրախ էջը, թե± ոչ:
Չէ± որ կյանքը դեռ իմ առջևում է...