Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Մենք բոլորս էլ ապրում ենք ընտանիքներում,օրվա մի մասն էլ անցկացնւմ ենք դպրոցում:Ես,իրոք,մտածում եմ,որ դպրոցը իմ երկրորդ տունն է,իմ կյանքի իմաստալից և կարևորագույն մի մասը:
Ես շատ եմ սիրում թե’ ծնողներիս,թե’ հարազատներիս,բայց կարծում եմ ,որ առանց դպրոցի,իմ դասընկերների,իմ ուսուցիչների ու իմ դասագրքերի օրերը այսքան հետաքրքիր ու հագեցած չէին լինի,ինչպես ուր կան իրականում:Օրագիրս էլ իմ դպրոցական կյանքի մի մասի արտացոլումն է,որը,ինչ խոսք,շատ է հետաքրքրում ծնողներիս:Այստեղ գրանցվում են իմ առաջադիմության ու վարքի գնահատականները:Մենք`ընկերներով,հաճախ ենք հաշվարկում մեր վաստակած լավ,միջին ու վատ գնահատականները այս կամ այն առար-
կայից;Ինչ խոսք,որ հպարտությամբ ենք ներկայացնում ծնողներին բարձր գնահատականները ու տխրում ցածր գնահատականների համար,ինչը կցանկանայի նշել,որ երբեմն այնքան էլ արդարացի չի լինում:
Հանրակրթական դպրոցից բացի ես սովորում եմ նաև Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 3-րդ դասարանում:Այստեղ էլ
ես ունեմ իմ մյուս օրագիրը,որտեղ նշվում են իմ երաժշտական հաջողությունները,դիտողությունները և հանձնարարությունները`հաջորդ դասին ներկայանալու կամ սխալներս շտկելու համար:Ես չեմ երազում երաժիշտ դառնալ,
բայց հաճելի է ճիշտ ընկալել երաժշտութլունը և նաև կարողանալ ներկայացնել այն մեր
ընտանեկան կամ մեր ընկերական խնջույքները հաճելի դարձնելու համար:Հաճախ էլ քույրիկիս հետ քննարկում ենք մեր նվագած երաժշտությունը և միասին`չորս ձեռքով ենք
նվագում:Դա ավելի հնչեղ է,և երկուսս էլ գովեստի խոսքերի ենք արժանանում,իսկ օրագրիս
ուրախ էջերը փայլատակում են բարձր գնահատականներով:
Ժամանակ եմ տրամադրում նաև պարի արվեստին:Հաճախում եմ պարի խմբակ,այստեղ էլ
ունեմ իմ օրագիրը,որը տխուր էջեր շատ ունի`լի դիտողություններով:Ինչևէ,ես լավ եմ զգում,
որ պարում եմ,մարզվում եմ և տատիկիս ,,Փոքրիկ եղնիկ’’սիրալիր գնահատականին եմ ար-
ժանացել:
Իմ օրագրի ուրախ էջերում հաճախ են ուսուցիչներս ( հատկապես մաթեմատիկա և անգլե-
րեն առարկաների )գովասանքներ գրում իմ բարձր առաջադիմության մասին:Ես ուրախ եմ,
բայց չեմ պարծենում:Ավելի ինքնավստահ եմ դառնում:Ընկերներիս էլ եմ օգնում,եթե նրանք զգում են դրա կարիքը և անկեղծ ասած,տխրում եմ նրանց վատ գնահատականների համար:
Ընկերուհիս թաքցնում է օրագիրը իր ծնողներից;Հաճախ էլ այն չի ներկայացնում ուսուցիչնե-
րին`ասելով,թե մոռացել է:Ես նրան ասում եմ,որ վատ է վարվում,քանի որ խաբում է իրեն
կրթող և դաստիարակող մարդկանց:Պետք է խուսափել այդ տխուր էջերից,բայց ինքնախա-
բեություն է դրանցից խուսափելը,քանի որ իրականում դրանք կան և մի օր էլ ի հայտ կգան:
Ոմանք էլ թաքցնում են և չեն ներկայացնում իրենց օրագրի տխուր էջերը,որտեխ աչքի են զարնում վատ գնահատականները:
Ես միշտ պատրաստված եմ ներկայանում դպրոց`ջանալով երբեք չանտեսել կամ չմոռանալ սիրելի ուսուցիչներիս առաջադրանքները:Իմ օրագրում ուրախ էջերն են շատ տեղ զբաղեց-
նում`իմ ստացած լավ գնահատաններով:Կան նաև գովեստի խոսքեր,որոնք ես պարծանքով
եմ ներկայացնում ծնողներիս:Երբեմն նաև ունեցել եմ տխուր էջեր իմ օրագրում,որտեղ եղել են դիտողություններ իմ երբեմնի բացակայությունների կամ ցրվածության վերաբերյալ,որոնք
ինձ ընկճում են,և ես աշխատում եմ խուսափել դրանք վաստակելուց:
Չեմ ուզում թաքցնել ,որ իմ օրագրում ունեմ մի տխուր էջ,որն ինձ մեծ ցավ է պատճառել:
Մենք ռուսաց լեզվի մի նոր ուսուցչուհի ունենք:Ինքնաթելադրություն էր հանձնարարել և
Պահանջել,որ ոչ ոք չարտագրի ընկերոջից:Նախորդ օրը,երբ անգիր էի այն սովորում,մենք
տանը հոսանք չունեինք:Մոմի լույսի տակ պատրաստեցի այդ աշխատանքը`հավատալով,որ
լավ կգրեմ:Մյուս օրը գրելիս ես նկատեցի,որ ընկերս արտագրում է ինձնից,բայց չէի կարող
նրան արգելել:Դա ընկերություն չէր լինի:Հաջորդ օրն իմացա,որ ես անբավարար գնահատա-
կան եմ ստացել,իսկ նա`լավ:Ահա իմ օրագրի տխուր էջերից մեկը,որ ես երբեք չեմ մոռանա:
Տխուր էջ է,ճիշտ է,բայց ես հպարտ եմ և չեմ համարում,թե այդ անբավարարը արդարացի է:
Հաջորդ օրը ,երբ ընկերոջս հանդիպեցի,նա գլուխը կախեց և կարմրեց …
Ես լավ առաջադիմություն ունեմ և օրինակելի վարք,որովհետև թե’ընտանիքու,թե’դպրոցում ինձ այդպես են դաստիարակում ու պահանջում,քանի որ ես երազում եմ դառնալ լավ մարդ`
զինված գիտելիքներով,լավ մասնագետ`ժողովրդիս ու հայրենիքիս ծառայելու համար,լավ վաստակել`բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Ես ուզում եմ երեսս պարզ ու հպարտությամբ ապրել իմ շրջապատում:Եթե ես մրցանակ շահեմ այս մրցույթում,դա կլինի
իմ կյանքի ամենաուրախ էջերից մեկը: