Contests

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 67
Իոաննա Բադալյան Սամվելի
Դպրոց՝ 189

Դասարան՝ 8-3
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Ես ցանկանւմ եմ իմ օրագիրը համեմատել հայոց պատմության հետ:
Մեր տանը պատից կախված է նկար, որտեղ պատկերված է Ավարայրի ճակատատամարտը: Ես հաճախ եմ նայում այդ նկարը և խորասուզվում մտքերի մեջ:
Ուշ երեկո էր: Քնած էի: Մի պահ արթնացա ինչ-որ աղմուկից: Գնացի հյուրասենյակ և տեսա… Վարդան Մամիկոնյանին, որը մարտընչում էր պարսիկների դեմ: Այդ պահին մտածեցի` ինչ ահավոր է պատերազմը: Պատկերացրեցի, թե պատերազմը որքան երեխաների է թողնում առանց ծնող, քանիսն են դառնում հաշմանդամ, մնում սոված և անօթևան…
Ծանր մտքերը հիշեցրին ինձ օրագրիս տխուր էջերը: Ամեն մի տխուր էջում հանգրվանել է մի ցածր թվանշան, որը իմ համար համարյա նույնքան ահավոր է, որքան պատերազմը…
Ահա մտնում եմ իմ օրագրի մեջ, և գնում եմ դեպի տխուր էջերը: Ամեն ցածր թվանշան հիշեցնում է ինձ հայոց պատմության ծանր պահերը: Ամեն ցածր թվանշան պատկերվում է պարսիկների, հռոմեացիների, արաբների, թուրքերի տեսքով, որոնք ավիրում են իմ և օրագրիս հոգիները: Ամեն ցածր թվանշան ստանալիս գիշերը վրաս են հարձակվում հազարավոր գրքեր և միաբերան գոռգոռում. <<Սովորի'ր,Իոաննա, սովորի'ր աղջիկս, թե չէ ու'շ կլինի>>:
Խորը մտքերով ծանրաբեռնված, գլուխս կախ, մտնում եմ օրագրիս ուրախ էջը: Այստեղ հանգիստ է և հաճելի: Բոլոր բարձր գնահատականները ուրախությամբ դիմավորում և գրկախառնվում են ինձ: Բոլորին ես շատ եմ սիրում: Այդ բոլորը իմ աշխատանքի արդյունքն են: Ինչքան քրտինք եմ թափել ամեն գնահատականի համար: Ինչպիսի խանդավառությամբ եմ ամեն բարձր թվանշան ընդունել իմ օրագրում:
Միշտ ցանկացել եմ շատացնել օրագրիս ուրախ էջերը, աշխատել ավելի բարձր գնահատականներ ստանալ: Պատկերացնում եմ, որ որքան շատ լինեն իմ օրագրի ուրախ էջերը, այնքան շատ ուրախ պահեր կգտնենք հայոց պատմությունում:
Առաջինը հիշում և հպարտանում եմ քաջ Հայկի հաղթանակով: Ինչպես նա նետահարեց Բելին եւ ազատեց Հայաստանը , այնպես էլ ես աշխատեցի, սովորեցի և հայոց պատմությունից ստացա այս ուսումնական տարվա առաջին բարձր գնահատականը : Բարին հաղթեց չարին, իմ բարձր գնահատականը հաղթեց <<երկուսին>>:
301 թվականին հայերը ընդունեցին քրիստոնեությունը : Դա հայոց պատմության ուրախ էջերից է: Իմ օրագրի ուրախ էջերից է հայոց պատմությունից ստացած ամեն մի բարձր գնահատական:
Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը: Դա մեր պատմության ամենամեծ հաղթանակն է, ուրախ էջերից ամենապայծառը: Իմ օրագրի ամենապայծառ էջերը, դա հայոց լեզվից և հայ գրականությունից ստացած բարձր գնահատականներն են: Ինչպես հայոց գիրը փրկեց մեզ ֆիզիկական և մշակույթային ոչնչացումից, տվեց մեզ գրականություն և արվեստ, այնպես էլ իմ բարձր գնահատականները հնարավորություն կտան ինձ շարունակել ուսումս , հարստացնել գիտելիքներս:
Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը կարողացավ դիմակայել իրենից քանի անգամ թվականակով գերազանցող պարսիկներին: Դա մեծ հոգեբանական և բարոյական հաղթանակ էր հայերի համար: Հանրահաշվից ստացած առաջին բարձր գնահատականը իմ համար հոգեբանական մեծ հաղթանակ էր: Դա իմ համար ներքին Ավարայրի ճակատամարտ էր: Իմ օրագրի հաղթական ուրախ էջերից: Այն ես ձեռք բերեցի մեծ դժվարությամբ, շատ չարչարանքով:
1828 թվականին Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին: Հայ ժողովուրդը դուրս եկավ խավարից, ստացավ լույս , ջերմություն, հոգևոր սնունդ: : Սկսեցին զարգանալ արվեստը, գրականությունը, առևտուրը… Կենսաբանությունից սովորել ենք, թե ինչ է հարկավոր, որպեսի կենդանի օրգանիզմը զարգանա: Խավարից լույս աշխարհ դուրս գալու համար անհրաժեշտ է լույս, ջերմություն, սնունդ, ջուր: Ես այդ դասից բարձր գնահատական եմ ստացել: Դա իմ օրագրի լուսավոր, ուրախ էջերից է:
Սարդարապատի ճակատամարտը հայոց պատմության վառ հաղթանակներից է, ուրախության և հպարտության էջերից: Ամբողջ ժողովուրդը , բանակը միավորվելով, կենտրոնացնելով ամբողջ ուժերը, կարողացավ հաղթահարել իրենից ուժեղ թշնամուն:Ամեն անգամ նման զգացմունք ունեմ ես , երբ բարձր թվանշան եմ ստանում ինֆորմատիկայից: Միայն ես գիտեմ թե ինչ դժվարությամբ ,ուժերի ինչպիսի կենտրոնացման գնով եմ ստացել դա: Այդպիսի բարձր գնահատականները գեղեցկացնում են իմ օրագրի էջերը, ուրախացնում ինձ և ընկերուհիներիս, իսկ ամենակարևորը երջանկացնում ծնողներիս:
Շատ եմ ուզում , որ հայ ժողովուրդը իր ներկա և ապագա պատմությունը կառուցի միայն ուրախ և ստեղծագործ էջերից: Համոզված եմ, որքան հպարտ և երջանիկ լինի մեր պատմությունը, այնքան շատ ՈՒՐԱԽ էջեր կլինեն մեր երեխաների և թոռների օրագրերում: