Մրցույթին կարող են մասնակցել միայն աշակերտները

«Duel Plus» ինտելեկտուալ մրցույթ

Dasaran կրթական ծրագիրն անց է կացնում է «Duel Plus» ինտելեկտուալ մրցույթը, որը հնարավորություն կտա Dasaran-ում գրանցված, բարձր առաջադիմություն ունեցող և նուռիկներ կուտակած աշակերտներին մրցելու միմյանց հետ իրենց գիտելիքներով և շահելու մրցանակներ:


Մրցույթի կանոններ

Մրցույթը նախատեսված է հետևյալ տարիքային խմբերի համար՝

  • 2-3-րդ դասարաններ,
  • 4-6-րդ դասարաններ,
  • 7-9-րդ դասարաններ,
  • 10-12-րդ դասարաններ:

Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ տարիքային խմբերի աշակերտները պետք է ձեռք բերեն մասնակցության տոմս (Ticket), որն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • 3000 նուռիկ՝ 2-3-րդ դասարանների աշակերտների համար,
  • 5000 նուռիկ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար,
  • 7000 նուռիկ՝ 7-9-րդ դասարանների աշակերտների համար,
  • 9000 նուռիկ՝ 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ինչպես ստանալ մրցույթի մասնակցության տոմս (Ticket)

Եթե աշակերտն ունի իր տարիքային խմբի համար պահանջվող համապատասխան թվով նուռիկներ, ապա անհրաժեշտ է՝

  • Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran-ի կայք,
  • Այցելել «Duel Plus» մրցույթի էջ՝ սեղմելով անձնական էջի վերին հատվածում գտնվող «Duel Plus» նշանի վրա (մրցույթի էջ հնարավոր է մուտք գործել նաև կայքի «Մրցույթներ» բաժնից),



  • Սեղմել նոր բացված էջի ներքևում գտնվող «Duel Plus մրցույթի մասնակցության տոմս» հղումը,
  • Նոր բացված էջում լրացնել հետևյալ դաշտերը.
    • Ծննդյան վկայականի կամ անձնագրի սերիա և թվեր (օրինակ` ԱԱ 56147),
    • Բջջային հեռախոսահամար,
    • Էլ. փոստի հասցե (այս դաշտի լրացումը պարտադիր չէ):
  • Եվս մեկ անգամ ստուգել բոլոր տվյալները և սեղմել «Գնել» կոճակը` վճարելով մասնակցության տոմսի համար համապատասխան քանակի նուռիկներ (նուռիկների թիվը տվյալ պատուհանում նշված է կարմիր գույնով):
  • «Գնել» կոճակը սեղմելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք մասնակցության տոմսը: այն անհրաժեշտ է տպել կամ բեռնել:

Վերոնշյալ գործողությունները հաջողությամբ կատարելուց հետո աշակերտի էջում կհայտնվի «Duel Plus» մրցույթի նշանը՝



  • Տպել և տպած տարբերակով ունենալ տոմսը, եթե ընտրել եք «Բեռնել» տարբերակը:
  • Տպելուց հետո մասնակցության տոմսը ներկայացնել դպրոցի տնօրինությանը կամ դասղեկին, որպեսզի այն կնքի և ստորագրի տնօրենը կամ փոխտնօրենը: Դպրոցի կնիքը տոմսի վրա պարտադիր է:

Ուշադրությո´ւն.

Եթե կորցրել եք կամ ցանկանում եք նորից տպել կամ բեռնել մասնակցության տոմսը, ապա անհրաժեշտ է՝

  • Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran-ի կայք,
  • Մուտք գործել «Duel Plus» մրցույթի էջ` սեղմելով անձնական էջում գտնվող «Duel Plus» կոճակը,
  • Սեղմել էջի ներքևում գտնվող «Դուք արդեն ունեք մրցույթին մասնակցելու տոմս» հղումը:

Հարգելի՛ աշակերտներ,
«Duel Plus» մրցույթի մասնակցության տոմս (Ticket) կարող եք ձեռք բերել մինչև ս.թ. հունիսի 6-ը` ժամը 17:00-ն:


Մրցույթը բաղկացած է 2 փուլից


Նախընտրական փուլ

Մրցույթի նախընտրական փուլը կանցկացվի հունիս ամսին Dasaran կրթական ծրագրի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2):

  • Հունիսի 14-ին՝ ժամը՝ 11:00՝ 2-3-րդ դասարաններ,
  • Հունիսի 14-ին՝ ժամը՝ 14:30՝ 4-6-րդ դասարաններ,
  • Հունիսի 16-ին՝ ժամը՝ 11:00՝ 7-8-րդ դասարաններ, 14:30՝ 9-րդ դասարան
  • Հունիսի 17-ին՝ ժամը՝ 14:30՝ 10-12-րդ դասարաններ:

Մասնակցության կարգ

Նախընտրական փուլին ներկայանալիս աշակերտը պետք է ներկայացնի՝

  • Ծննդյան վկայականը կամ անձնագիրը` կախված նրանից, թե որ փաստաթղթի տվյալներն է լրացրել մասնակցության տոմսը ստանալիս,
  • Դպրոցի ստորագրած և կնքած մասնակցության տոմսը:

Նախընտրական փուլի անցկացում

Նախընտրական փուլի մասնակիցները համակարգչի մոտ կլրացնեն ընդհանուր զարգացվածության թեստ: Նրանց կտրվի 20 հարց, որոնք կունենան 3 սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակներ:

Յուրաքանչյուր տարիքային խմբից եզրափակիչ վիկտորինային կմասնակցի առավելագույնս ճիշտ և արագ պատասխաններ լրացրած առաջին 10 մասնակիցը:

Ուշադրությո´ւն

Նախընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն «Duel Plus» էջում փուլի անցկացումից հետո 3 օրվա ընթացքում:


Վիկտորինա

Վիկտորինան կանցկացվի հունիս ամսվա ընթացքում:

  • Հունիսի 23-ին՝ ժամը՝ 12:00՝ 2-3-րդ դասարաններ, 4-6-րդ դասարաններ
  • Հունիսի 24-ին՝ ժամը՝ 12:00՝ 7-9-րդ դասարաններ, 10-12-րդ դասարաններ

Վիկտորինային կմասնակցեն նախընտրական փուլը հաղթահարած 40 մասնակից, այսինքն` յուրաքանչյուր տարիքային խմբից 10 աշակերտ:

  • Մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա իր հերթական համարը:
  • Հարցերը կընթերցի մրցույթի հաղորդավարը, ինչպես նաև դրանք կցուցադրվեն դահլիճի մեծ էկրանին:
  • Վավեր են համարվում այն հարցաթերթերը, որոնց վրա միայն 1 պատասխան կա նշված և այն վերցված է շրջանակի մեջ:
  • Ջնջված կամ ուղղված պատասխաններով հարցաթերթն անվավեր է ճանաչվում:

Վիկտորինան բաղկացած է 3 փուլից

Առաջին փուլ

  • Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
  • Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
  • Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
  • Առաջին փուլը կհաղթահարի առավելագույն ճիշտ պատասխան տված 5 մասնակից:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` կհայտարարվեն 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները:

Երկրորդ փուլ

  • Երկրորդ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
  • Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
  • Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
  • Երկրորդ փուլը կհաղթահարի առավելագույն ճիշտ պատասխան տված 3 մասնակից:

Ամփոփելով երկրորդ փուլի արդյունքները` կհայտարարվեն 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները:

Երրորդ փուլ

  • Երրորդ փուլի ընթացքում կհնչեն հարցեր` առանց պատասխանի հնարավոր տարբերակի:
  • Երրորդ փուլը կընթանա «մաղման» սկզբունքով, այսինքն` ամեն սխալ պատասխան տված մասնակից դուրս կմնա պայքարից: Այս փուլն անկանխատեսելի է: Այն կարող է ավարտվել նույնիսկ մեկ հարցի ընթերցմամբ:
  • Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 15 վայրկյան ժամանակ:
  • Պատասխաններն անհրաժեշտ է լրացնել վերջիններիս համար նախատեսված հատվածում:
  • Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին:

Մրցույթի ամփոփում

Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվի 1 մասնակից, իսկ մյուս 9 մասնակիցները կստանան խրախուսական նվերներ՝

  • 2-3-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 4-6-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 7-9 դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
  • 10-12-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական

Մրցանակներ

Մրցույթին կարող են մասնակցել միայն աշակերտները