Մրցույթին կարող են մասնակցել միայն աշակերտները
«Duel Plus» ինտելեկտուալ մրցույթ
«Dasaran.am» կրթական ծրագիրն անցկացնում է «Duel Plus» նոր ինտելեկտուալ մրցույթ, որը հնարավորություն կտա Dasaran.am-ում գրանցված, բարձր առաջադիմություն ունեցող և նուռիկներ կուտակած աշակերտներին մրցելու միմյանց հետ իրենց գիտելիքներով և շահելու մրցանակներ:
Մրցույթի կանոններ
Մրցույթը նախատեսված է 4 տարիքային խմբերի համար.
-
2-3-րդ դասարաններ,
-
4-6-րդ դասարաններ,
-
7-9-րդ դասարաններ,
-
10-12-րդ դասարաններ:
Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ տարիքային խմբերի աշակերտներին անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս (Ticket), որը ստանալու համար պետք է ունենալ՝
-
1500 նուռիկ՝ 2-3-րդ դասարանների աշակերտների համար,
-
2000 նուռիկ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար,
-
3300 նուռիկ՝ 7-9-րդ դասարանների աշակերտների համար,
-
3800 նուռիկ՝ 10-12-րդ դասարանների աշակերտների համար:
Ինչպես ստանալ մրցույթի մասնակցության տոմս (Ticket)
Եթե աշակերտն ունի իր տարիքային խմբի համար պահանջվող համապատասխան թվով նուռիկներ, ապա անհրաժեշտ է.
-
Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran.am,
-
Այցելել «Duel Plus» մրցույթի էջ՝ սեղմելով անձնական էջի վերին հատվածում առկա «Duel Plus» նշանի վրա (մրցույթի էջ հնարավոր է մուտք գործել նաև կայքի «Մրցույթներ» բաժնից),
-
Սեղմել նոր բացված էջի ներքևում գտնվող «Duel Plus մրցույթի մասնակցության տոմս» հղումը,
-
Նոր բացված էջում լրացնել հետևյալ դաշտերը.
-
Ծննդյան վկայականի կամ անձնագրի սերիա և թվեր (օրինակ` ԱԱ 56147),
-
Բջջային հեռախոսահամար,
-
Էլ. փոստի հասցե (այս դաշտի լրացումը պարտադիր չէ):
-
Եվս մեկ անգամ ստուգել բոլոր տվյալները և սեղմել «Գնել» կոճակը` վճարելով մասնակցության տոմսի համար համապատասխան քանակի նուռիկներ (նուռիկների թիվը տվյալ պատուհանում նշված է կարմիր գույնով):
-
«Գնել» կոճակը սեղմելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք մասնակցության տոմսը. այն անհրաժեշտ է տպել կամ բեռնել:
Վերոնշյալ գործողությունները հաջողությամբ կատարելուց հետո աշակերտի էջում կհայտնվի «Duel Plus» մրցույթի նշանը հետևյալ տեսքով.
-
Տպել և տպած տարբերակով ունենալ տոմսը, եթե ընտրել եք «Բեռնել» տարբերակը:
-
Տպելուց հետո մասնակցության տոմսը ներկայացնել դպրոցի տնօրինությանը կամ դասղեկին, որպեսզի այն կնքվի և ստորագրվի տնօրենի կամ փոխտնօրենի կողմից: Դպրոցի կնիքը տոմսի վրա պարտադիր է:
Ուշադրությո´ւն.
Եթե կորցրել եք կամ ցանկանում եք նորից տպել կամ բեռնել մասնակցության տոմսը, ապա անհրաժեշտ է.
-
Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran.am,
-
Մուտք գործել «Duel Plus» մրցույթի էջ` սեղմելով անձնական էջում գտնվող «Duel Plus» կոճակը,
-
Սեղմել էջի ներքևում գտնվող «Դուք արդեն ունեք մրցույթին մասնակցելու տոմս» հղումը:
Հարգելի աշակերտներ,
«Duel Plus» մրցույթի մասնակցության տոմս (Ticket) կարող եք ձեռք բերել մինչև ս.թ. հունիսի 5-ը` ժամը 17:00-ն:
Մրցույթը բաղկացած է 2 փուլից
Նախընտրական փուլ
Մրցույթի նախընտրական փուլը կանցկացվի «Dasaran.am» կրթական ծրագրի գրասենյակում (Երևան, Կոմիտաս 49/2, 5-րդ հարկ, 503 սենյակ) հետևյալ ժամանակացույցով.
-
Հունիսի 10-ին՝ 2-3-րդ դասարաններ,
-
Հունիսի 11-ին՝ 4-6-րդ դասարաններ,
-
Հունիսի 12-ին՝ 7-9-րդ դասարաններ,
-
Հունիսի 16-ին՝ 10-12-րդ դասարաններ:
Ուշադրությո´ւն.
Նախընտրական փուլի անցկացման ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Մասնակցության կարգ
Նախընտրական փուլին ներկայանալիս աշակերտը պետք է ներկայացնի.
- Ծննդյան վկայականը կամ անձնագիրը` կախված նրանից, թե որ փաստաթղթի տվյալներն է լրացրել մասնակցության տոմսը ստանալիս,
- Դպրոցի կողմից ստորագրված և կնքված մասնակցության տոմսը:
Նախընտրական փուլի անցկացում
Նախընտրական փուլի մասնակիցները համակարգչի մոտ կլրացնեն ընդհանուր զարգացվածության թեստ: Նրանց կտրվի 10 հարց, որոնք կունենան 3 սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակներ:
Յուրաքանչյուր տարիքային խմբից եզրափակիչ վիկտորինային կմասնակցեն առավելագույն ճիշտ և արագ պատասխաններ լրացրած առաջին 10 մասնակիցները:
Ուշադրությո´ւն.
Նախընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն փուլի անցկացումից հետո 3 օրերի ընթացքում` «Duel Plus» էջում:
Վիկտորինա
Վիկտորինան կանցկացվի ս.թ. հունիս ամսվա ընթացքում:
Ուշադրությո´ւն.
Վիկտորինայի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Վիկտորինային կմասնակցեն նախընտրական փուլը հաղթահարած 40 մասնակից` յուրաքանչյուր տարիքային խմբից 10 աշակերտ:
-
Մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա իր հերթական համարը:
-
Հարցերը կընթերցվեն մրցույթի հաղորդավարի կողմից, ինչպես նաև կցուցադրվեն դահլիճի մեծ էկրանին:
-
Վավեր են համարվում այն հարցաթերթերը, որոնց վրա միայն 1 պատասխան կա նշված, և այն վերցված է շրջանակի մեջ:
-
Ջնջված կամ ուղղված պատասխաններով հարցաթերթը անվավեր է ճանաչվում:
Վիկտորինան բաղկացած է 3 փուլից:
Առաջին փուլ
-
Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
-
Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
-
Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
-
Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
-
Առաջին փուլը կհաղթահարեն առավելագույն ճիշտ պատասխան տված 5 մասնակիցները:
Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` կհայտարարվեն 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները:
Երկրորդ փուլ
-
Երկրորդ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
-
Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
-
Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
-
Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
-
Երկրորդ փուլը կհաղթահարեն առավելագույն ճիշտ պատասխան տված 3 մասնակից:
Ամփոփելով երկրորդ փուլի արդյունքները` կհայտարարվեն 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները:
Երրորդ փուլ
-
Երրորդ փուլի ընթացքում կհնչեն հարցեր` առանց պատասխանի հնարավոր տարբերակի:
-
Երրորդ փուլը կընթանա «մաղման» սկզբունքով, այսինքն` ամեն սխալ պատասխան տված մասնակիցը դուրս կմնա պայքարից: Այս փուլն անկանխատեսելի է: Այն կարող է ավարտվել նույնիսկ մեկ հարցի ընթերցմամբ:
-
Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 15 վայրկյան ժամանակ:
-
Պատասխաններն անհրաժեշտ է լրացնել վերջիններիս համար նախատեսված հատվածում:
-
Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին:
Մրցույթի ամփոփում
Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվի 1 մասնակից, իսկ մյուս 9 մասնակիցները կստանան խրախուսական նվերներ.
-
2-3-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
-
4-6-րդ դասարաններ 1 գլխավոր և 9 խրախուսական
-
7-9 դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
-
10-12-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
Մրցանակներ