Մեծապատիվ մուրացկաններ

11 reviews
Author: Հակոբ Պարոնյան
Genre: Fiction, Armenian Classical Literature, Armenian Literature
Publisher: Յավրուհրատ
Date of publication: 2013
Class 5-9, 10-12

About the Book

Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ։ Նրան սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ անհատականությունը կորցրած հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը:

About the Author

Պարոնյանը մանուկ հասակում զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Կրթությունն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվից բացի, սովորել է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու:

More info in the Encyclopedia. →
4.8
11
5
4
3
2
1
  • Անուշ Խալաթյան
    05 August 2020, 23:59

    Շատ եմ սիրում և՛ գիրքը և՛ հեղինակին❤

  • Սոնա Գալստյան
    13 June 2020, 15:20

  • Գայանե Արշակյան
    12 May 2020, 09:49

  • Սվետլանա Ավետիսյան
    16 April 2020, 15:59

All reviews