Applicants’ Corner

Առևտուր (ըստ ճյուղերի)

  • Կոմերսանտ (ըստ ճյուղերի)
  • Վաճառող` պարենային ապրանքների

Կոմերսանտն իրականացնում է մասնագիտական գործունեություն տնտեսության տարբեր ոլորտներում և ճյուղերում գործող սյուբյեկտների առևտրային ծառայություններում: Այդ շրջանակներում կոմերսանտը ուսումնասիրում և վերլուծում է շուկայի իրավիճակը, պատվեր է ներկայացնում և պայմանագրեր կնքում մատակարարների հետ, բանակցություններ է վարում գործընկերներների հետ, զբաղվում է առևտրային սրահի ապրանքային տեսականու ձևավորման, ցուցադրման և նորացման խնդիրներով, նախապատրաստում է ապրանքը վաճառքի, իրականացնում է ապրանքների առուվաճառք և ծառայությունների մատուցում, մասնակցում է տնտեսաֆինանսական գործունեության ցուցանիշների վերլուծությանը, օգտվում է առևտրային տեղեկատվական տեխնոլոգիաներից, ձևակերպում է բնագավառին առնչվող փաստաթղթերը, կազմակերպում իր ենթակայության տակ գտնողների աշխատանքը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.