Applicants’ Corner

Գրադարանային գործ

  • Գրադարանավար

Գրադարանավարը կազմակերպում և ղեկավարում է գրադարանի աշխատանքը, ձևավորում և համալրում գրադարանային հավաքածուն /ֆոնդ/: Իրականացնում է գրադարանից օգտվողների գրադարանային, տեղեկատվական և տեղեկատու-մատենագիտական սպասարկում, գրադարանային փաստաթղթերի մշակում: Կազմում է գրադարանի աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր ու հաշվետվություններ, ապահովում գրադարանի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ, նյութական արժեքների հաշվառում և պահպանություն, իրականացնում գրադարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումներ, կազմում աշխատանքային պլաններ, ժամանակացույցեր, կազմակերպում դաստիարակչական, մշակութային և ժամանցային միջոցառումներ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.