Applicants’ Corner

Ջերմատնային տնտեսություն

  • Տեխնիկ ագրոնոմ

Տեխնիկ ագրոնոմը տարբեր տեսակի ջերմային տնտեսություններում մասնակցում է տարածքի նպատակահարմար օգտագործման սխեմաների մշակմանը, ցանքաշրջանառության գրաֆիկի կազմմանը, ապահովում է հողի միջավայրի և պայմանների համապատասխանությունը մշակվող կուլտուրայի պահանջներին: Ընտրում է սերմերը և տնկանյութը, դրանք նախապատրաստում ցանքի համար: Կազմակերպում է հողի նախացանքային և հետցանքային աշխատանքները, մշակաբույսերի ցանքը, բույսերի ձևավորումը, պարարտացման, սնուցման և ոռոգման աշխատանքները: Իրականացնում է հողի և բուսերի պաշտպանության միջոցառումներ, վերահսկում ջերմատան միկրոկլիմայի ցուցանիշները, կազմակերպում բերքահավաքը, իրականացնում հողերի բարելավման միջոցառումներ, տալիս հանձնարարականներ և հսկում դրանց կատարումը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.