Applicants’ Corner

Հրազդանի պետական բժշկական քոլեջ

«Հրազդանի բժշկական ուսումնարանը» հիմնադրվել է 1996թ. մայիսի 14-ին, որպես Երևանի թիվ 1 բժշկական ուսումնարանի դուստր ձեռնարկություն: 2003 թվականին օգոստոսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2003թ. թիվ 694 հրամանով վերստեղծվել է «Հրազդանի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ը: 2007թ. վերանվանվել է «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ:
Սկզբնական շրջանում գործել են «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինները: Հետագայում բացվել են նաև «Ատամնատեխնիկական գործ» /1999-2000թթ./ և «Դեղագործություն» /2002-2003թթ./ բաժինները:
ՀՀ ԿԳՆ «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ընդունելության կարգը՝ վճարովի հիմունքներով տեղերի համար, միջնակարգ /10 և 12-ամյա/ և հիմնական / 9-ամյա/ կրթությամբ՝ անվճար և վճարովի տեղերի համար: Ուսուցումը առկա է:
«Հրազդանի պետական բժշկական քոլեջ»ՊՈԱԿ-ի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են «Հրազդանի բժշկական կենտրոն»ՊՈԱԿ-ում, «Հրազդանի ատամնաբուժարան» ՊՓԲԸ-ում և դեղատներում:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ ք. Հրազդան, Սպանդարյան 72
Հեռ.՝ (0223) 2-27-33

Կայք՝ https://usumnaran.wixsite.com/razdanmedcollege

Էլ․ փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1996թ.

Տնօրեն՝ Գրիգոր Այվազյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.