Applicants’ Corner

Գավառի պետական բժշկական քոլեջ

Գավառի պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հրամանով՝ 15.03.1993թ.-ին: Սկզբում եղել է Դիլիջանի բժշկական ուսումնարանի Կամոյի մասնաճյուղ:
ՀՀ ԱՆ 21.05.1996թ. 35/4 հրամանով Դիլիջանի բժշկական ուսումնարանի Կամոյի մասնաճյուղը վերանվանվել է Դիլիջանի բժշկական ուսումնարան պետական ձեռնարկության Գավառի դուստր ձեռնարկության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2003թ. N855-Ն և առողջապահության նախարարի 12.08.2003թ. N 694 որոշումների համաձայն «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Գավառի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը վերանվանվել է «Գավառի բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 06.03.2006թ. N 232-Ա հրամանով «Գավառի բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Գավառի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 15.03.2012թ. N 478-Ա հրամանով «Գավառի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
11.10.2013թ-ի N1204Ա/Ք հրամանով «Գավառի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությունից հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
Գավառի պետական բժշկական քոլեջում ընդունելությունն իրականացվում է հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը» :
Գավառի պետական բժշկական քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ( կենսաբանության) արդյունքների հիման վրա` մրցութային հիմունքներով:
Գավառի պետական բժշկական քոլեջը ակտիվ համագործակցում է գործատուների և միջազգային կառույցների հետ:
Գործատուների հետ համագործակցության շրջանակներում քոլեջի ուսանողների ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաները կազմակերպվում են տարածաշրջանի բուժկանխարգելիչ հաստատություններում, բացի այդ քոլեջի կառավարման խորհրդի և պետական որակավորող հանձնաժողովների կազմում ներգրավված են տարածաշրջանի բուժկանխարգելիչ հաստատությունների ղեկավար անձինք:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Նալբանդյան 91/1

Հեռ.՝ (0264) 2-83-08, (094)-680807 (բջջ.)

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1993թ.

Տնօրեն՝ Հայկ Աղվանի Սիրականյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.