Applicants’ Corner

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն ՊՈԱԿ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը իրավահաջորդն է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2004 թ. օգոստոսի 26-ից իրականացնում է միջին մասնագիտական կրթություն (իրավաբանական քոլեջ) 0201 «իրավագիտություն» մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված N 309 լիցենզիայի հիման վրա:
Իրավաբանական քոլեջը միջին մասնագիտական կրթության 0201 «իրավագիտություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհում է «իրավագետ» որակավորում: Միջին մասնագիտական կրթության 0201 «իրավագիտություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը իրականացվում է առկա ձևով, միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով` 2 տարի ժամկետով: Ընդունելությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 05 ապրիլի 2012 թվականի N 254-Ն հրամանի համաձայն` վճարովի ուսուցման տեղերի համար կատարվում է ընդունելություն առանց քննությունների և հարցազրույցի` միջնակարգ (լրիվ)ընդհանուր կրթության ատեստատի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի, որպես մրցույթային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2012 թվականից հանդիսանում է Եվրոպական քրեակատարողական ուսումնական ակադեմիաների (EPTA) անդամ, համագործակցում է՝ Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման ծառայության ակադեմիայի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի, Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատողների որակավորման բարձրացման Կիրովի ինստիտուտի, Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական կենտրոնի, Լեհաստանի Հանրապետության Կալիշի բանտային ծառայության կենտրոնական վերապատրաստման կենտրոնի, Յարոսլավ Մուդրիի անվան ՈՒկրաինայի իրավաբանական ակադեմիայի, «Օդեսական իրավաբանական ակադեմիա» Ազգային համալսարանի, ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության ներքին գործերի Ազգային ակադեմիայի, ՈՒկրաինայի քրեակատարողական ծառայության ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և համանման այլ կազմակերպությունների հետ:

Հասցե՝ ք.Երևան, Մ. Խորենացու 162ա, Հալաբյան 41ա, ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի համայնք
Հեռ.՝ (010) 57-44-06, (010) 57-44-83
Կայք՝ www.lawinstitute.am
Հիմնադրվել է 1990թ.

Տնօրեն՝ Աշոտ Հայրապետյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.