Applicants’ Corner

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ

Հիմնադրվել է 1929թ. «Անդրֆին Ժող Կոմատի» որոշմամբ: Նպատակն է եղել պատրաստել միջին որակի մասնագիտական կադրեր ֆինանսական համակարգում աշխատելու համար: Տեխնիկումը կազմակերպման առաջին տարում ունեցել է «Ֆինանսական» և «Խնայողական գործ» մասնագիտությունները:
ՀՀ Կառավարության 2002թ. N 403-Ն որոշմամբ վերանվավնվել է «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» ՊՈԱԿ: ՀՀ Կառավարության 14.04.2011թ. N 403-Ն և ՀՀ ԿԳ նախարարության 15.07.2011թ. N 526-Ա/Ք որոշումներով Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը ՊՈԱԿ-ը հանդիսանում է Երևանի քաղաքային թիվ 3 պրոֆտեխնիկական ուսումնարանի իրավահաջորդը: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2015թ. դեկտեմբերի 29-ի նիստում որոշել է «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Քոլեջի ընդունելությունը կատարվում է 9-ամյա և 12-ամյա կրթության ավարտական փաստաթղթերի հիման վրա:
Արհեստագործական հոսքով ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Քոլեջը համագործակցում է հանրապետությունում գործող բանկերի և բազմաբնույթ կազմակերպությունների հետ:

Հասցե՝ ք.Երևան, Մարշալ Բաբաջանյան 9
Հեռ.՝ (010) 62-57-00, (010) 62-71-91
Կայք՝ https://asue.am/asue/college


Տնօրեն՝ Գոհար Բուլանիկյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.