Applicants’ Corner

«Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր

1926 թվականին Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հրամանագրով ստեղծվեց Երևանի կոոպերատիվ տեխնիկումը, ներկայումս՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրը: Երևանի կոոպերատիվ տեխնիկումը միշտ իր ուրույն տեղն է ունեցել երկրի սպառողական կոոպերացիայի, ինչպես նաև բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության /այժմ` ՀՀ ԿԳՆ/ ուսումնական հաստատությունների համակարգում:
Քոլեջի կաբինետներն ու լաբորատորիաները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, դիդակտիկ նյութերով, տեխնիկական միջոցներով և մայրենի լեզվով մասնագիտական գրականությամբ:
Քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու քոլեջում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման գծով բարձր կուրսերում՝ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Քոլեջի շրջանավարտները ստանում են ՀՀ կգն պետական դիպլոմ
Քոլեջի ուսանողները իրենց ուսումնական և նախադիպլոմային պրակտիկան անց են կացնում ՀՀ դատական և բանկային համակարգերում, բարձրակարգ հիմնարկ-ձեռնարկություններում:
Շուրջ 6 տարի է քոլեջը համագործակցում է Շվեդական “KF PROGECT” կենտրոնի հետ, որի բարձր որակավորում ունեցող մասնագետները իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում քոլեջի վարչա-դասախոսական աշխատակազմին և ուսանողներին` մարքեթինգի և մենեջմենթի բնագավառում:
Քոլեջում գործում են կարճաժամկետ դասընթացներ /քոլեջի ուսանողների համար՝ անվճար/ ներքոհիշյալ մասնագիտությունների գծով.
• Սրահի վարիչ /մենեջեր/
• Խոհարար
• Սեղանի և ուտեստների ձևավորող
• Հրուշակագործ
• Մատուցող
• ինչպես նաև դասընթացներ.
• Օտար լեզուներ
• Հաշվապահություն
• Համակարգչային ուսուցում։

Հասցե՝ ք.Երևան, Մարշալ Բաբաջանյան 38
Հեռ.՝ (010) 61-38-61, (010) 61-64-00, (010) 62-51-20
Էլ. փոստ՝ [email protected]
Հիմնադրվել է 1926թ.

Տնօրեն՝ Ռիտա Գյուլամբարյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.