Applicants’ Corner

Գյումրու պետական տեխնիկական քոլեջ

«Գյումրու Պետական Տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2003թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ «Գյումրու Երկաթուղու քոլեջ» ՊՓԲԸ-յան և Գյումրու Ս. Սաֆարյանի անվան Շինարարական քոլեջի միաձուլումից, Երկաթուղու քոլեջի շենքում, ք. Գյումրի Տիգրան Մեծի 29 հասցեում:
Գյումրու Երկաթուղու քոլեջը (տեխնիկումը) ստեղծվել է 1932թ.-ին՝ լինելով Անդրկովկասում առաջինը և միակը: Այն միչև օրս էլ միակն է հանրապետությունում, որ պատրաստում է երկաթուղային մասնագետներ: 1948թ-ին շահագործման է հանձնվել ներկայիս ուսումնական մասնաշենքը:
ՀՀ ԿԳՆ հովանավորությամբ քոլեջը ապահովված է ամբողջովին նոր գույքով, էլեկտրատեխնիկայի, ֆիզիկայի լաբորատորիաներով, համակարգիչներով և էլեկտրոնային սարքավորումներով:
Ընդունելությունը անվճար և վճարովի համակարգում իրականացվում է առանց ընդունելության քննություների՝մրցութային հիմքով:
Քոլեջը համագործակցում է Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ի հետ.
• անցկացնում ենք կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ երկաթուղու համակարգի աշխատակիցների համար,
• արտադրական պրակտիկաները անցկացվում են երկաթուղու համապատասխան կառույցներում,
• Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ի և քոլեջը միասին ստեղծել են մասնագիտական լաբորատորիա և երկու մասնագիտատեխնիկական հրապարակներ:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Տիգրան Մեծի 29
Հեռ.՝ (0312) 5-19-00
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 2003թ.

Տնօրեն՝ Մխիթար Մաքսիմի Սարգսյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.