Applicants’ Corner

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամ

1924–1925 թթ. Գյումրու Արղության օրիորդաց 7-ամյա դպրոցի բազայի վրա հիմնադրվեց մանկավարժական տեխնիկումը:
1930-1931 ուստարում տեխնիկումում սկսել է գործել նոր՝ նախադպրոցական բաժին :
1941-1942 ուստարում միավորվում են հայկական և ռուսական մանկավարժական ուսումնարանները:
1957-1958 թթ. ուսումնարանը ձեռք է բերում երաժշտական թեքում, դպրոցների համար պատրաստում երգ-երաժշտության մասնագետներ:
Ուսումարանը մեծ մասնակցություն է ունեցել և ունենում է քաղաքի հասարակական կյանքին, տարբեր ելույթներով հանդես գալիս տոնական հրապարակներում ու դահլիճներում :
Քոլեջի առօրյան հագեցած է բազմաբովանդակ միջոցառումներով. մասնակցելով քաղաքային և հանրապետական տարբեր հանդեսների, մասնագիտական ցուցահանդեսների, ուսանողական փառատոների՝ միշտ էլ արժանացել է բարձր գնահատականի:
2011-2012 ուստարում մանկավարժական քոլեջը միավորվեց ԳՊՄԻ-ին` դառնալով ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական կրթության բաժին:
Բարձր մակարդակով և կազմակերպված է անցնում միջին մասնագիտական բաժնի պրակտիկան: ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժնի ուսանողներին տրվում է միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ, իսկ բարձր առաջադիմության դիպլոմով միջին մասնագիտական բաժինն ավարտած բոլոր շրջանավարտներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու բուհերի II կուրսերում (առկա, հեռակա)` նույն մասնագիտությամբ:
ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժինը մշտապես համագործակցում է սոցիալական գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ:
2017 թվականից միջին մասնագիտական բաժինը ձեռք է բերում նոր անվանում` ՇՊՀ քոլեջ: Այսօր քոլեջի առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորում է 208 ուսանող։

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացի 5
Հեռ.՝ (0312) 3-21-99, (0312) 6-94-94, (0312) 3-44-69
Էլ. փոստ՝ [email protected]
Կայք՝ www.shsu.am

Հիմնադրման տարեթիվ՝ 1924թ.

Տնօրեն՝ Սահակ Մինասյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.