Applicants’ Corner

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ

Քոլեջը հիմնադրվել է 1943թ. որպես Սննդի արդյունաբերության տեխնիկում: 16.09.2002 թվականից ՀՀ ԿԳ նախարարի N 447-Մ հրամանով Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը վերանվանվել է որպես Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ: 15.05.2006 թվականից ՀՀ ԿԳ նախարարի 15.05.06թ. N 357-Ա հրամանով Սննդի արդյունաբերության պետական քոլեջը վերանվանվել է` Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:
Շրջանավարտներին տրվում է ՀՀ պետական դիպլոմ: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտական պրակտիկան անցկացնել Հունաստանի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում, որոնց տրվում է համապատասխան ուսումնական հաստատության վկայագիր:
Ըստ ուսման առաջադիմության՝ ուսանողները կարող են ուսման ընթացքում փոխել իրենց կարգավիճակը՝ սովորելով վճարովի կամ անվճար համակարգում:
Շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում հարակից մասնագիտությամբ՝ անմիջապես փոխադրվելով 2-րդ կամ 3-րդ կուրս
Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա,
երկու ուսումնական մասնաշենք, որոնք կահավորված են կաբինետ-լաբորատորիաներով:
Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են տարբեր համակարգչային ծրագրեր, իսկ որոշ մասնագիտությունների ուսանողներ ուսումնասիրում են նաև հունարեն և ֆրանսերեն:
Քոլեջում կազմակերպվում են նաև ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ հետևյալ մասնագիտություններով՝
(15-45 օր)
1. Մատուցող
2. Խոհարար
3. Բարմեն
4. Հրուշակագործ
5. Սրահի վարիչ
Քոլեջի ուսանողները ուսումնաարտադրական պրակտիկան անցկացնում են "Արմենիա-Մարիոթ", "Գոլդեն Պելիս", "Անի Պլազա" և "ՌէժինԷ" հյուրանոցային համալիրներում, "Վալենսիա" ՍՊԸ-ում "Ջրաշխարհ" ՀՁ-ում, "Երևանի գարեջուր" ՓԲԸ-ում, "Մարուքյաններ" ՍՊԸ-ում և այլն:
Հայ-հունական քոլեջը սերտ համագործակցում է հետևյալ արտասահմանյան ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ.
1. Ս.Պետերբուրգի սպասարկման և տնտեսագիտության համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)
2. Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
3. Ռակվեյերի մասնագիտական դպրոց (Էստոնիայի Հանրապետություն)
4. Քոբուլեթիի մասնագիտական դպրոց (Վրաստանի Հանրապետություն)
5. Զլինի Թոմաս Բատա համալսարան (Չեխիա)
6. Հունաստանի համանուն ուսումնական հաստատություններ
7. Ռիգայի <<Պուրվցիեմա>> առևտրի դպրոց (Լատվիայի Հանրապետություն)
8. Տնտեսագիտության ,ֆինանսների և միջազգային առևտրի ղազախական համալսարան (Ղազախստանի Հանրապետություն)
9. Հյուրանոցային և զբոսաշրջային դպրոցների եվրոպական ասոցիացիայի (AEHT) անդամ
10. ՀՀ-ում բրիտանական խորհրդի գրասենյակ (British Council)
11. Քրեյվեն քոլեջ (Մեծ Բրիտանիա)
12. Ֆրանսիայի «Ժան Դրուանտ » հյուրընկալության դպրոց
13. Կաունասի Սուրբ Իգնատիուս Լոյոալայի քոլեջ (Լատվիայի Հանրապետություն)
14. Դուբրովնիկի զբոսաշրջության և սննդի կազմակերպման դպրոց (Խորվաթիայի Հանրապետություն)
15. « Դոքլենդզ » ակադեմիա (Մեծ Բրիտանիա)
16. Կաունասի սպասարկման մասնագետների համար մասնագիտական ուսումնական կենտրոն (Լիտվայի Հանրապետություն)
17. Վիլնյուսի զբոսաշրջության և առևտրի դպրոց (Լիտվայի Հանրապետություն )
18. Սկոպիայի զբոսաշրջության և սննդի կազմակերպման միջնակարգ հանրակրթական դպրոց (Մակեդոնիայի Հանրապետություն)
19. Թբիլիսիի Բիզնես Ակադեմիա- SBA (Վրաստանի Հանրապետություն)
20. Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարան (ՌԴ, Պյատիգորսկի մասնաճյուղ)
21. Վալգամմա մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
22. Մոսկվայի նորարարական տեխնոլոգիաների տարածաշրջանային ուսումնարան (Ռուսաստանի Դաշնություն):

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 40
Հեռ.՝ (010) 44-07-32
Էլ. փոստ՝ [email protected]
Կայք www.agc.am


Տնօրեն՝ Արթուր Ղազարյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.