Applicants’ Corner

Կապանի պետական բժշկական քոլեջ

Կապանի պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 1960թ. հուլիսին: Մինչև 1961թ. սեպտեմբերի 29-ը այն գործել է որպես Երևանի բժշկական ուսումնարանի Կապանի մասնաճյուղ: Համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի 29.09.1961 նո 390 հրամանի առանձնացվել է և դարձել ինքնուրույն ուսումնարան: 1968թ. Հանրապետության բժշկական ուսումնարանները հանձնվեցին ՀՍՍՀ առողջապահության մինիստրության ենթակայությանը: 1992թ հոկտեմբերից ուսումնարանը վերակազմակերպվել և դարձել է «Կապանի բժշկական ուսումնարան» պետական ՓԲԸ: ՀՀ կառավարության N1009-Ն որոշման 5-րդ կետի և ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետի /N 433-Ա, 27.04.2004թ./ Կապանի բժշկական ուսումնարանը 26.05.2004թ. վերանվանվել է «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ ապրիլի 5-ի թիվ 254-Ն հրամանով հաստատված կարգի:
Քոլեջում ուսումնառությունը տարվում է միջազգային ստանդարտներին, մասնագիտական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և ուսումնամեթոդական անհրաժեշտ փաստաթղթերով:
Քոլեջի ուսումնական և արտադրական պրակտիկաները անց են կացվում Կապանի բժշկական կենտրոնում, «Զեփյուռ» ստոմատոլոգիական, կոսմետոլոգիայի և մերսման կենտրոններում, ինչպես նաև մարզի այլ առողջապահական հիմնարկներում` անհատական սկզբունքներով կանխավ տրվող տվյալ ձեռնարկության տնօրենի ներկայացրած պահանջագրի: Պրակտիկայի ընթացքում ուսանողները կատարելագործում են իրենց գիտելիքները, հմտությունները, ձեռք բերում առաջավոր փորձ:
Քոլեջում գործում է ուսանողական խորհուրդ, որն ինտեգրվել է քաղաքային և մարզային ուսանողական խորհուրդներում և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում քաղաքային, մարզային և հանրապետական նշանակություն ունեցող ազգային-պետական հասարակական միջոցառումներին:

Հասցե՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Շահումյան 37ա

Հեռախոս՝ (0285) 5-25-70, (093)-777663 (բջջ.)

Էլ. հասցե՝ [email protected]

Կայք՝ kpbq.blogspot.com

Հիմնադրվել է 1960թ.

Տնօրեն՝ Արաքսյա Ռազմիկի Սարգսյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.