Applicants’ Corner

Դիլիջանի պետական բժշկական քոլեջ

Դիլիջանի պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1961թ.: Իր գործունեության տարիների ընթացքում Դիլիջանի պետական բժշկական քոլեջը տվել է բազում որակյալ շրջանավարտներ, ովքեր հաջողությամբ աշխատում են մեր հանրապետության և արտերկրների բուժհաստատություններում:
Քոլեջում իրականացվում են միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագրեր «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունների գծով` լրիվ միջնակարգ և հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա:
Ուսումնական գործընթացը կազմակերպելիս առաջնորդվում ենք համապատասխան մասնագիտությունների կրթական չափորոշիչներով: Յուրաքանչյուր մասնագիտության համար ունենք համապատասխան ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր:
Ընդունելության կարգը՝ կենսաբանություն առարկայի քննության արդյունքների հիման վրա:
Քոլեջը ունի ուսումնական պլանով նախատեսված բոլոր կաբինետ-լաբորատրոիաները, որտեղ իրականացվում են տեսական պարապմունքները և գործնական պարապմունքների նախակլինիկական մասը:

Հասցե՝ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Ուսանողական 74

Հեռ.՝ (0268) 2-42-70, (0268) 2-47-90

Հիմնադրվել է 1961թ.

Տնօրեն՝ Վարդան Գևորգյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.